«Շատ շուտով, մոտ օրերս վարչական շրջաններն իրավասու կլինեն ավելացնելու իրենց գործառույթը նրանով, որ իրենք պատասխանատու կլինեն ավտոտնակների, վարձակալությունների երկարացման, կրպակների, վարչական շրջանների այգիների համար: Այն ծավալների համար, որոնցով մենք զբաղվում ենք, այդ աշխատանքները բավականին ժամանակ են խլում մեզանից, կարեւոր ծրագրերի համար ուղղակի ժամանակը չի հերիքում»,- այսօր այս մասին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն՝ ասուլիսի ժամանակ:
Մեսչյանի խոսքերով՝ այս մտադրության նպատական այն չէ, որ ուզում են իրենց վրայից բեռը գցել. «Դա ճիշտ է, որովհետեւ իրենք ավելի լավ գիտեն իրենց համայնքի պահանջները, գիտեն ինչ է կատարվում, կարող են կոորդինացնել բնակիչների հետ աշխատանքները: Գիտեք, այսօր ցանկացած շինարարության դեպքում ահռելի քանակի բնակիչների կողմից բողոքներ են գալիս, եւ բավական ծանր վիճակ է ստեղծվում: Բավական քանակի շինարարություններ կոլապսի են ենթարկվում»:
Ըստ Մեսչյանի, վարչական շրջանների ղեկավարները ճանաչում են բնակիչներին եւ կառուցապատողների մեծ մասին, ուստի, ազնիվ կլինի, որ նշված աշխատանքներով համայնքը զբաղվի.«Ուզում եմ, որ մոտ ժամանակներս վարչական շրջանների ղեկավարներն իսկապես ղեկավարեն իրենց վարչական շրջանը ճարտարապետական ամբողջ հարթության մեջ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև