Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի». Ստամբուլաբնակ հայ տղայի մոր պարզաբանումը. Ermenihaber

Մայիս 15,2019 14:31

Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:

Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել է թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ և ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:

Միջադեպի մանրամասները ճշտելու համար «Ermenihaber.am»-ը կապ է հաստատել Արթուրի մոր՝ Ալինա Ենգիբարյանի հետ: Վերջինս հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»:

Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում:

«Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ, ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը:

Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:

Նա շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:

«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»:

Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031