Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուղիղ եթերում հայ պատանուն իսլամացրած հաղորդավարին դատի են տալու

Մայիս 15,2019 12:40

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։

Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել և այդ ամենը տեղի է ունեցել իր իմացությունից դուրս։ Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը:

Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Եվ հավելել, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ Իսլամի ընդունումը տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:

Աղբյուր` Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031