Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսչյանը նախազգուշացնում է. « Եթե իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»

Մայիս 15,2019 12:44

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանալ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դժգոհեց Երեւան քաղաքի ավագանուց, նշելով՝ ավագանին չի աջակցում:

Մեսչյանն ասաց, որ կան շատ ծրագրեր, որոնք ցանկանում են դնել շրջանառության մեջ, սակայն դրանք խոչընդոտվում են օրենքներով: Գլխավոր ճարտարապետն օրինակ բերեց՝ նախաձեռնել են մայրաքաղաքի շենքերի վերնահարկերի արտաքին տեսքի փոփոխություն իրականացնել, չեն կարողանում անել, անհրաժեշտ է շենքերի բոլոր բնակիչների ստորագրությունը, բայց դա հնարավոր չէ իրականացնել: Եվ սա այն հարցն է, որ, ինչպես Մեսչյանն ասաց, Երեւանի ավագանին պետք է օգնի իրենց, որովհետեւ ավագանին, որպես երեւանցիների ներկայացուցիչ կազմ, այդ ռազմավարական հարցերով պետք է տեր կանգնի քաղաքին եւ աշխատակազմի ծրագրերին.«Ամեն ինչ պետք է լինի տրամաբանական սահմանների մեջ։ Երբ բոլոր այն բաժինները, որոնք իմ կուրացիայի տակ են, գիշերվա մինչեւ 11-ն աշխատում են, ու մեկ էլ հեռուստատեսությամբ լսում են բավական անդուր արտահայտություններ իրենց աշխատանքի վերաբերյալ, եւ մի քանի կոպեկ աշխատավարձի, որ պետք է ավելանա կամ չավելանա: Ճիշտն ասած՝ դա այդքան էլ ազնիվ չէ»:

Մեսչյանի խոսքերով՝ «Եթե մոտակա ժամանակներն իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն։ Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին։ Կարող եք դա ընդունել որպես նախազգուշացում»։

Մեսչյանն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետի աշխատավարձի  բարձրացման շուրջ ծավալված աղմուկին.«Եթե քաղաքապետի աշխատավարձն արդեն բարձրացած տարբերակով մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, տղերք, պրոբլեմն ի՞նչ է, ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ մասին եք խոսում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե says:

    1.Աշխատողները ժամը 6-ին պետք է տուն գնան անկախ աշխատավարձից.
    2.Շարքային ծրագրավորողի աշխատավարձը չի ձևավորվում բյուջեից, իսկ քաղաքապետարանի աշխատակիցներինը բյուջեից է, պրոբլեմը դա է, արդյոք հարգարժան Մեսչյանը չգիտի?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031