Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա քաղաքական թրենդը՝ «Նամակ Ռուսաց թագավորին». «Հայկական ժամանակ»

Մայիս 15,2019 11:55
ynddimadir

Հայաստանի ներքաղաքական կյանքում «նամակ Ռուսաց թագավորին» ժանրն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Ընդդիմադիր քաղաքական (կամ ոչ այնքան քաղաքական) ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների նախորդ տարիների գործունեությունը քչփորելով՝ ինչ-որ փաստեր են պեղում ու մատնագրերի տեսքով ուղարկում Մոսկվա (կամ, ըստ նպատակահարմարության, Վաշինգտոն ու Ստրասբուրգ)։ Իբր՝ «չե՞ք տեսնում, թե ինչ վատն են այս իշխանությունները, դե մի բան արեք՝ սրանցից պրծեք, ու նոր իշխանություններ ձեւավորելու ժամանակ էլ չմոռանաք, որ առաջինը մենք ենք ձեզ օգնել»։

Իսկապես տհաճ տեսարան է Անցած դարի 30-ականների մատնագրերի ոճով՝ «հայտնում ենք ձեզ առ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին (կից ներկայացնում ենք նրա ելույթի տեսագրությունը)», կամ «մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետներից մեկը ժամանակին տրորել է Ռուսաստանի դրոշը» (37 թվին գրում էին «պաստել է Մեծ Առաջնորդի նկարը»), եւ այլն։ Իսկ եթե նամակն ուղարկվում է Վաշինգտոն կամ Ստրասբուրգ՝ անպայման տեղեկացնում են «առ այն մասին, որ Փաշինյանը հայկական զորախումբ է ուղարկել Սիրիա… Ընդ որում՝ եթե ՀՀԿ-ի ու Քոչարյանը կողմնակիցների այս պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է (մարդիկ փորձում են իրենց անձնական հարցերը լուծել), ապա «Լուսավոր Հայաստանի»՝ այս գործընթացին մասնակցել, մեղմ ասած, տարօրինակ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ասել կուզեք ոչինչ չի փոխվել՝ընդիմադիրները ինչպես դիմել են դրսի ,,ասողներին,,այդպես էլ շարունակում են դիմել,միայն ,,մեղադրվող,,կողմն է փոխվել…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031