Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները հարկավոր է գրագետ կիրառել. Վահե Էնֆիաջյան

Մայիս 15,2019 11:27

Վրաստանում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ նիստը:

Նիստը նախագահելու պատիվն ունենալով հանդերձ` առանձնակի կարևորում եմ խորհրդարանական դիվանագիտության բազմաճյուղ գործիքակազմը, որը համագործակցության լայն հարթակ է ձևավորում:

Առաջնահերթությունները չեն փոխվել:

Երկրի շարունակական զարգացման և հզորացման համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հզոր և մրցունակ տնտեսություն:

Ժամանակակից աշխարհում տնտեսական միջազգային դինամիկան լուրջ գործընթաց է, որին օրենսդիր մարմինը պետք է մշտապես պատրաստ լինի և արագ արձագանքի իրադարձությունների զարգացմանը:

Նմանօրինակ բարձր հարթակներում խորհրդարանական երկխոսությունները հնարավորություն են ստեղծում իրավական առավել ճկուն դաշտ ձևավորելու համար:

Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միայն օրենսդիր, այլև քաղաքական շփումների մեծ պլատֆորմ է, որը պետք է կիրառել առավել բարձր արդյունավետությամբ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ,

ԱԺ նախագահի տեղակալ

Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031