Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արման Եղոյան. «Ոչ թե կիսատ թողեց, այլ՝ համատեղեց». «Հրապարակ»

Մայիս 15,2019 11:20

Երեկ  պարզ դարձավ, որ Բրյուսելում գտնվող վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը մասնակցել Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը նախաձեռնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկերը։ Հիշեցնենք. մայիսի 2– 13-ը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ մեծաթիվ պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն եւ Բրյուսել, որտեղ նախօրեից մեկնարկել են Արեւելյան գործընկերության 10-ամյակին Նվիրված միջոցառումները։ Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ ամենակարեւոր միջոցառումը հենց այդ համաժողովն էր, որին, փաստորեն, Հայաստանի վարչապետը չի մասնակցել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի համար գագաթնաժողովին չմասնակցելու առթիվ բարձրացած աղմուկը տարօրինակ է. «Ի վերջո, առաջին կամ վերջին միջոցառումը չէ, վարչապետը մասնակցել է միջոցառմանը, հիմա թե կեսից գնաց, մեջտեղից… չգիտեմ՝ ինչքանով է դա ճիշտ քննարկելը։ Կարեւորը երկխոսության մակարդակն է, ոչ թե ինչ-որ մասի մասնակցել-չմասնակցելը»:

«Չինաստանում արդյո՞ք այնպիսի կարեւորության միջոցառման պետք է մասնակցեր Փաշինյանը, հանուն որի հրաժարվել է հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովից, Եղոյանը հարցով պատասխանեց. «Չգիտեմ, թե Հայաստանի ղեկավարը վերջին անգամ, երբ է այցելել Չինաստան, նայեք, այդտեղից կարող ենք արդեն ենթադրել, թե ինչքանով է կարեւոր։ Չինաստանում անցկացվող նախորդ միջոցառմանը վարչապետը չկար, ասում էին՝ ինչո՞ւ չկա, հիմա կա, ասում են՝ ինչո՞ւ կա»։ Չեն ասում՝ ինչու կա, ասում են, որ չպիտի կիսատ թողներ մի գերուժի կազմակերպած միջոցառումը, գնար մյուսին. «Ոչ թե կիսատ թողեց, այլ

համատեղեց, պետք է այդպես նայել: Իսկ եթե կան չսպառված հարցեր, ապա… Իսկ միջոցառումները կիսատ չեն թողնում, հիմա մյուսն էլ կարող են կեսից միանալ։ Այնպես չէ, որ նման բազմապրոֆիլ միջոցառումները բոլոր ղեկավարները նույն րոպեին, նույն ժամին գալս են եւ նույն րոպեին, նույն ժամին գնում են»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031