Այսօր Օլիմպավանում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ասաց. «Մեր հավաքականը տարեսկզբից անցել է ծրագրված բոլոր ուսումնամարզական հավաքները, միջազգային մրցաշարերը, մասնակցել է Եվրոպայի առաջնությանը: Հիմա էլ Օլիմպավանում հավաք ենք անցկացնում: Պատրաստվում ենք Եվրոպական խաղերին: Մեզ հետ համատեղ մարզվում են Բուլղարիայի եւ Շվեյցարիայի ընտրանիները: Հավաքից անմիջապես հետո մեր հինգ ըմբիշներ կմեկնեն Ղազախստան՝ միջազգային մրցաշարի եւ հունիսի 13-ից 27-ը Եվրոպական խաղերից առաջ կլինի վերջին ուսումնամարզական հավաքը: Հենց այդ ժամանակ պարզ կլինի Մինսկ մեկնող հավաքականի կազմը, որի մասին մենք կհայտարարենք պաշտոնապես:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նույնպես պատմեց Եվրոպական խաղերի նախապատրաստության ընթացքի մասին եւ ասաց, որ իրենք եւս Եվրոպական խաղեր մեկնող չորս ըմբիշների անունները կհայտարարեն վերջին ուսումնամարզական հավաքի ավարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ