Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում տուն են թալանել․ տարել են մոտ 80 հազար դոլարի զարդեղեն

Մայիս 14,2019 22:30

Այսօր Գյումրու «Մուշ» թաղամասի բնակիչներից մեկը ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ իր բնակարանից անհետացել են թանկարժեք՝ ոսկյա ու ադամանդյա զարդերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 80 հազար դոլար։ Տնից գողացել են նաև 70 հազար դրամ։

Գողությունը կատարվել է նախորդ օրը կեսօրին՝ ժամը 13․ 00-15․00 սահմաններում, երբ բնակիչները տան չեն եղել։ Ինչպես ենթադրվում է, հանցագործը կամ հանցագործները քաջատեղյակ են եղել  տանտերերի ելումուտից․ նախապես իմացել են վերջիններիս պլանները։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի քաղաքներում, այդ թվում Գյումրու «Անի» և «Մուշ» թաղամասերի  բազմաբնակարաններ ունեցող շենքերի մուտքերում տեսաձայնագրող սարքեր տեղադրելու հարցը  ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ վերջերս  քննարկվել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ, սակայն դրական որևէ արդյունք չէր տվել․ համայնքապետարանները բավարար միջոցներ չունեն նման միջոցով գողությունները կանխելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031