Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Ադրբեջանը տապալեց համատեղ փաստաթղթի ընդունումը

Մայիս 14,2019 22:15

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանից նախօրեին ԱլԳ անդամ երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում մեկնաբանություն էին խնդրել այն առնչությամբ, թե արդեն որերորդ ԱլԳ նախարարական հանդիպումն է, որն ավարտվում է առանց համատեղ ընդունված փաստաթղթի, այս անգամ նաեւ ձախողվեց նաեւ Եվրոպական միություն եւ Ադրբեջան համաձայնագրի ստորագրումը:

Հանձնակատարն ի պատասխան ասաց, թե նախընտրում է, որ ուղղակի տոնեն ԱլԳ ստեղծման տասնամյակը. «Ես երիցս դիվանագետ չեմ: Եվ գուցե ես բավականաչափ չեմ կարեւորում հայտարարությունները եւ հռչակագրերը, ես առավել կարեւորում եմ արդյունքները եւ հետեւանքները»: Նաեւ ասաց, որ եթե համեմատի այն ժամանակը, որ սպառելու էին հռչակագրի ընդունելի դրույթներ գտնելու համար, եւ եթե ընտրություն ունենար՝ որոշակիացնելու կոնկրետ լուծումներ, կընտրեր երկրորդը: Ի դեպ, նաեւ նախապես տեղեկացրեց, որ փոխարենը կլինի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ԱլԳ բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում պատասխանելով հարցին, թե ինչու  չստորագրեցին ընդհանուր հռչակագիրը, որի համար անհրաժեշտ էր Եվրամիության անդամ 28 երկրների և ԱլԳ 6 երկրների միաձայն համաձայնությունը՝ հաստատեց, որ հրաժարվել են ստորագրել, քանի որ դրանում դրույթ չի ներառվել տարածքային ամբողջականության մասին. «Թե ինչու չի ստորագրվել համաձայնագիրը լավ հարց է ոչ թե ինձ համար, այլ Եվրոպական խորհրդի նախագահողների, հատկապես Հայաստանի ներկայացուցիչների համար, քանի որ  նախնական համաձայնագիրը, որը շրջանառվում էր՝ չէր բավարարում մեզ, և հավատացած կարող եմ ասել՝ ոչ միայն Ադրբեջանին, այլև մնացած ներկայացուցիչներին նույնպես: Եվ բուռն քննարկումներից հետո առ այն որ նախորդ համաձայնագրերին էլ, որոնք ընդունվել էին ԱլԳ համագործակցության բոլոր գագաթնաժողովներում, պետք է  հղում լիներ և աջակցվեին, մենք՝ որպես Ադրբեջանի պատվիրակություն համարում ենք ոչ այնքան բավարար մեզ համար հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Եվ այդ իսկ պատճառով որոշում կայացվեց որ բարձրագույն խորհուրդը անելու է դա որպես իր սեփական հայտարարություն առանց այլ պատվիրակությունների»:

Ավելի ուշ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ չհաջողվեց ստորագրել ընդհանուր հռչակագիր՝ մասնավորապես ասաց. «Ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից: Եվ այն արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, ու ինչ վերաբերում է Հայաստանին՝ նաեւ մեր մոտեցումները»:

Նույնչափ զուսպ էր ԱԳ նախարարի արձագանքը մեր մյուս հարցին, որ վերաբերում էր Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի նախագծում Արցախին առնչվող ձեւակերպումների բառընտրությանը:

Զոհրաբ Մնացականյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031