Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Խաչատրյանը՝ համերգի ողջ տոմսերի վաճառված լինելու, աշխարհահռչակ դաշնակահարու եւ Տիգրան Համասյանի մասին

Մայիս 14,2019 21:21

Մայիսի 17-ին Ժնեւի հանրահայտ «Վիկտորիա հոլ» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլիի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց շվեյցարաբնակ ճանաչված մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, Խատիա Բունիաթիշվիլիի համերգին, որ նվիրված է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, կհնչեն Լիստ, Շուբերտ եւ Կոմիտասի պարեղանակները:

Համերգի կազմակերպիչն է Ժնեւի «Ավետիս» մշակութային կազմակերպությունը, որի հիմնադիրն ու նախագահը Վարդուհի Խաչատրյանն է: «Ավետիսը» երրորդ անգամ է հրավիրում ճանաչված դաշնակահարուհուն: «Խատիան իր Ժնեւյան համերգներին արդեն կատարել է Կոմիտասի եւ Բաբաջանյանի ստեղծագործություններից»,-նշեց մեր զրուցակիցը:

Վարդուհի Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերին «Ավետիսը» կներկայացնի Խատիա եւ Գվանցա Բունիաթիշվլիներին Ցյուրիխում: Նրանք հանդես կգան Tonhalle Maag համերգասրահում, եւ դա կլինի «Ավետիսի» առաջին համագործակցությունը Tonhalle-ի հետ: Մեցցո սոպրանոն նաեւ տեղեկացրեց, որ Ժնեւյան համերգի բոլոր տոմսերը վաճառված են, ուստի շատերը, որ չեն կարողանա տեղ զբաղեցնել համերգասրահի 1700 տեղանոց դահլիճում, անհամբեր սպասում են Ցյուրիխյան համերգին:

Աշնանը «Ավետիսը» Ժնեւի «Վիկտորիա հոլում» կներկայացնի նաեւ Տիգրան Համասյանին: Նա հանդես կգա Կոմիտասի ստեղծագործությունների ջազային մշակումներով

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Խատիա Բունիաթիշվիլիի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031