Մեր տեղեկություններով, օրերս «հեղափոխական» քայլ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (բոլորին հայտնի է որպես Կլոր)։
Վարչակազմի պահանջով ցրվել է ՔԿՀ-ի երրորդ հարկի 48 խուցը, որտեղ իրենց պատիժն էին կրում «զոն նայողները»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` խցի դատապարտյալներին տեղափոխել են տարբեր խցեր, մի երկուսին՝ այլ ՔԿՀ-ներ։ Նաեւ հանել են գույքը` աթոռ բազկաթոռ, մահճակալ եւ այլն, տեղադրել սովորական երկհարկանի մահճակալներ։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ