Տեսախցիկներն արձանագրել էին, որ մարտի 13-ին Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները միասին ծիծաղում էին:
«Առավոտն» այսօր Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց, թե առիթը որն էր: «Մենք էլ ենք մարդ, կարող ենք խոսել, կատակ անել…»,- կեսկատակ պատասխանեց նախարարը:
Մեր դիտարկմանը, թե տպավորություն կար, որ Էլմար Մամեդյարովը իրեն հորդորեց շրջվել՝ միասին լուսանկարվելու համար, պրն Մնացականյանը պատասխանեց. «Այո, ասաց, արի միասին նկարվենք, որ չմտածեն, թե չենք կարող միասին շփվել: Ես էլ ասացի՝ իհարկե, ճիշտ եք, կարող ենք իրար հետ շփվել, բանակցել ու միասին աշխատել: Նորմալ երեւույթ է, որի մեջ որեւէ բան չկա:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Բրյուսել