2008թ.-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների մոտ զենքեր են եղել: Այս մասին այսօր Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարել է նրա շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա լրագրողների հետ զրույցում հաստատեց իր ասածը. «Այդ մասին ասելու եմ, ապացույցներ էլ՝ վկայակոչելու»:
Ըստ Հայկ Ալումյանի՝ քաղաքացու կողմից զենք կիրառելու առնչությամբ նախկինում արդեն իսկ եղել է ուժի մեջ մտած դատավճիռ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ