Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը՝ դատավորին. «Ասեմ, որ իմանաք. ոստիկանությունը թաքցրել է ԱԱԾ-ի նամակը»

Մայիս 14,2019 19:30

2008թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նամակ է ուղարկել ոստիկանությանը, որը եղել է հիմք՝ Ազատության հրապարակում ցուցարարների դեմ իրականացված ոստիկանների գործողությունների համար։ Այս մասին այսօր դատարանում Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում հայտարարեց ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մեզ չեն ներկայացվել ԱԱԾ-ի ունեցած՝ փետրվարի 24-ից  մարտի 2-ն ընկած ժամանակահատվածին վերաբերող նյութեր՝ մոտ 300 էջ»,-հայտնեց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ ինքը եւ իր պաշտպանները քրեական գործի նյութերն ուսումնասիրելիս են հայտնաբերել, որ այդ նամակը դատախազներն այս ընթացքում թաքցրել են դատավորներից, որոնք քննել են կալանքների վերաբերյալ միջնորդությունները: Հավանաբար, Ռոբերտ Քոչարյանը նկատի ունի իր կալանքի առնչությամբ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած եւ քննված միջնորդությունները: Ապա` Քոչարյանը դիմեց դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ասում եմ սա ուղղակի, որ իմանաք, որ պատկերացում կազմեք քննության որակի մասին՝ 800-ից ավելի վկաներից միայն մեկն է ԱԱԾ-ից»: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը կշարունակվի մայիսի 15-ին՝ 13:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031