Մայիսի 14-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը: Նրանից բացի մրցույթին մասնակցում էր կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր, դաշնակահար Վաղարշակ Հարությունյանը, որը ստացավ 8 ձայն, իսկ Սոնա Հովհաննիսյանը` 15: Ի դեպ, պարոն Հարությունյանն Aravot.am-ին ավելի վաղ ասել էր , որ եթե ընտրվի Սոնա Հովհաննիսյանը, ինքը պատրաստ է շնորհավորել նրան ու առաջարկել իր աջակցությունը:
Հավելենք, որ ճանաչված դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի Սոնա: Հուսով եմ, որ կոնսերվատորիայի ռեկտորների ցանկը կհամալրվի հայրենի մշակույթին պատիվ բերող ևս մի պայծառ անունով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շնորհավորում եմ …