Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների թիվն ավելին է, քան ոստիկանությունն է ներկայացնում

Մայիս 14,2019 17:57

«Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ բարձրացրած աղմուկից հետո, մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տիկին Նելլի Դուրյանն ասուլիսին ներկայացրել էր ցուցանիշներ, ըստ որի, անչափահասների նակատմամբ սեռական հանցագործությունների դեպքերն ըստ տարիների նվազել են:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարում է՝ ոստիկանության տվյալներն իրական պատկերը չեն ներկայացնում:

Կոալիցիան հրապարակել է անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնամխելության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունն ըստ քննչական կոմիտեի արձանագրած դեպքերի:

Անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր տարի վիճակագրական տվյալներ է ներկայացնում քննչական կոմիտեն, որտեղ վիճակագրության վարումն իրականացվում է ըստ քրեական գործերի՝ ի տարբերություն ոստիկանության, որտեղ վիճակագրական տվյալները ներկայացնում է ըստ դեպքերի։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ցուցանիշները տարբեր են: Ըստ կոմիտեի՝ անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններն ավելին են, քան ոստիկանության ներկայացրած տվյալները:

Տե՛ս գրաֆիկը

«Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ հանրությանը ներկայացվում է անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքերի նվազման միտում, մինչդեռ իրականում ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներով անտեսվում են անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ համապատասխանաբար 2016 թվականին ներկայացնելով 8, 2017 թվականին՝ 11, իսկ 2018 թվականին 26 դեպք պակաս: Չնայած այն հանգամանքին, որ վիճակագրությունները նշված մարմիններում վարվում են տարբեր մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ անթույլատրելի է հանրությանը ներկայացնել տեղեկատվություն, ինչն ամբողջապես չի ներկայացնում առկա իրավիճակը»,-նշում է կոալիցիան։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարում է՝ հանրապետությունում սեռական հանցագործություններից տուժողների թվում երեխաների տեսակարար կշիռը շարունակում է մնալ շատ բարձր՝

2016 թվականին  սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 160 անձից 115-ը երեխա են եղել:

Իսկ 2017 թվականին սեռական հանցագործություններով տուժող ճանաչված 164-ից երեխա են եղել 113-ը:

«Հայաստանում կատարվում են երեխաների դեմ ուղղված սեռական հանցագործություններ, որոնց դեմ պետք է իրական եւ արդյունավետ պայքար մղել՝ չանտեսելով կատարված դեպքերն ու բարձրաձայնելով խնդրի կարեւորության մասին՝ այդ կերպ եւս նպաստել հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու կատարվող հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանը»,-հայտարարում է  կոալիցիան։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031