Մայիսի 14-ին ԵՊՀ գրադարանում ԵՊՀ պրոֆեսոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի նախաձեռնությամբ 100 գիրք նվիրաբերվեց ԵՊՀ գրադարանին։ ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը հայտարարեց, որ 100 գիրքը ներկայումս համարվում է սիմվոլիկ` 100֊ամյակի կապակցությամբ, բայց նվիրաբերված գրքերը իրականում ավելի շատ են, և հետագայում էլ ավելի կշատանան։
Պարոն Մանասերյանը նշեց, որ նվիրվող գրականությունը միայն տնտեսագիտական չէ, բազմազան է: Նաև հիշեցրեց, որ ԵՊՀ-ի գոյության 100 տարիներից 36-ը դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
ԵՊՀ դասախոս Ալեքսանդր Սաֆարյանն ավելացրեց, որ, եթե բոլոր դասախոսները գրքեր նվիրաբերեն ԵՊՀ գրադարանին, ապա գրադարանը կունենա 300 հազար անուն գիրք, այլ ոչ թե օրինակ։ Թաթուլ Մանասերյանը ավելացրեց, որ անցյալ տարվանից է այս գաղափարը ծնվել, երբ Եվրոպայում և ԱՄՆ-ում իր բազմաթիվ գործընկերներին դիմեց խնդրանքով՝ իրենց մասնագիտական գրականության նվիրաբերությամբ: Հավելեց, որ կան նաև դասագրքեր իր անձնական պահոցից, որոնք նա ձեռք էր բերել տարբեր երկրներից:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև