Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«8-10 տոկոս նվազում կա». Արամ Նավասարդյանը՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի մասին

Մայիս 14,2019 17:32

«Ամենաբարձր գնահատականը ստացել են ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահը դրական տիրույթում: ԱԺ-ն ստացել է ամենացածր գնահատականը՝ 48.4 տոկոս, բայց եթե համեմատենք նախորդ տարիների ցուցանիշների հետ, ապա ԱԺ-ի գնահատականը բարձրացել է. նախկինում 18-22 տոկոս էր»,- «Փաշինյան VS Փաշինյան մեկ տարի անց». քաղաքական ուժերի վարկանիշը խորագրով մամուլի ասուլիսին հայտարարեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հետազոտությունն իրականացվել է «GALLUP International Association»-ի կողմից: Իրականացվել են դեմ առ դեմ 1108 հարցումներ, ընտրանքային սխալը երեք տոկոս է: Հարցումներն իրականացվել են ապրիլի 30-ից մայիսի 9-ը՝ ՀՀ 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում:

Կազմակերպությունը առաջիկայում կներկայացնի նաև կառավարության հարյուր օրվա գնահատականը, մարզպետների, Երևանի քաղաքապետարանի աշխատանքի և կառավարության գնահատականները, գրանցած արդյունքները:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի, կառավարության, ՀՀ ԱԺ-ի,  նախագահի գործունեությունը, հարցման մասնակիցներն այսպես են պատասխանել. «ՀՀ վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս 81.6 տոկոսը, հավանություն չի տալիս 15.4 տոկոսը: ՀՀ կառավարության աշխատանքին հավանություն է տալիս 57.3 տոկոսը, հավանություն չի տալիս 37.2 տոկոսը: ՀՀ ԱԺ աշխատանքին հավանություն է տալիս 48.4 տոկոսը, հավանություն չի տալիս 44.5 տոկոսը: ՀՀ նախագահի աշխատանքին հավանություն է տալիս 85.3 տոկոսը, հավանություն չի տալիս 10,3 տոկոսը»:

Իսկ թե հեղափոխությունից հետո որքանո՞վ սպասումներն արդարացան, հետազոտության արդյունքներով հասարակության 6.6 տոկոսի սպասումները լիովին արդարացել են, 61.4 տոկոսինը՝ որոշ չափով, 11.4 տոկոսի սպասումները չեն արդարացել, 18.3 տոկոսի սպասումներն ընդհանրապես չեն արդարացել: Ըստ Արամ Նավասարդյանի՝ սպասումների ցուցանիշը 8 տոկոսով նվազել է:

ՀՀ վարչապետի գործելաոճը լիովին դրական է համարում 29.9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 54.3 տոկոսը, բացասական 8.2 տոկոսը, ընդհանրապես բացասական 5.1 տոկոսը: Համեմատելով նախկին արդյունքների հետ՝ Արամ Նավասարդյանը նշեց. «Ընդհանուր առմամբ մոտ 85 տոկոսը դրական տիրույթում է գնահատում ՀՀ վարչապետի գործելաոճը: Բայց եթե համեմատենք 2018-ի սեպտեմբերի տվյալների հետ, 8-10 տոկոս նվազում կա: Սա կապված է էյֆորիկ իրավիճակի հանդարտեցման հետ»:

Հարցին՝ որպես քաղաքական գործիչ ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանին, լիովին դրական պատասխանել է 40.4 տոկոս, 49.2 տոկոսը ավելի շուտ դրական, 5 տոկոսը ավելի շուտ բացասական, 3 տոկոսը լիովին բացասական:

Հասարակության 85 տոկոսը ընդհանուր առմամբ վստահում է Նիկոլ Փաշինյանին: Համեմատելով 2018-ի սեպտեմբերի տվյալները՝ Արամ Նավասարդյանն ասաց. «2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում էր հասարակության 60 տոկոսը, հիմա ունենք մոտ 20 տոկոսի նվազում՝ 40 տոկոս, բայց ընդհանուր առմամբ վստահությունը դեպի Նիկոլ Փաշինյան բավականին բարձր է»:

Ըստ հետազոտության արդյունքների՝ ընդհանուր առմամբ իշխանություններին վստահում է հասարակության  65 տոկոսը. այս ցուցանիշը սեպտեմբերին գրանցվածից պակաս է 10 տոկոսով:

Հարցին՝ որո՞նք են ամենաընդդիմադիր կուսակցությունները, հարցվածների արդյունքներն այսպես են բաշխվել. «3.8 միավոր ստացել է ՀՀԿ-ն, 3.3՝ Լուսավոր Հայաստանը, ՀՅԴ՝ 3.2 միավոր, Սասնա ծռերը՝ 3,1, 3 միավոր ԲՀԿ-ն»: Քաղաքական գործիչներից ամենաընդդիմադիրը Էդուրադ Շարմազանովն է՝ 4 միավոր, 3.9-ական միավոր ստացել են Սերժ Սարգսյանն ու Արմեն Աշոտյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ 3.9 միավոր, Վիգեն Սարգսյանը՝ 3.8 միավոր, Դավիթ Շահնազարյանը 3.8 միավոր, Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը՝ 3.5 միավոր, Զարուհի Փոստանջյանը՝ 3.7 միավոր, Արամ Սարգսյանը՝ 3.1 միավոր:

Հարցին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ո՞ր ուժին կտայիք ձեր ձայնը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. «Իմ քայլը՝ 60 տոկոս, ԲՀԿ՝ 11.9, Լուսավոր Հայաստան՝ 4.6, ՀՀԿ՝ 1.6, ՀՅԴ՝ 1.6, Սասնա ծռեր կուսակցություն՝ 1.21 տոկոս: Իմ քայլի ցուցանիշը նախկինում գրանցվածից 10 տոկոսով նվազել է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031