Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մարդը, որը ծակ կոշիկ չուներ, հետո Ռոլս-Ռոյսով է ման գալիս…». «Իմ քայլի» պատգամավորը՝ Լեւոն Քոչարյանին (տեսանյութ)

Մայիս 14,2019 16:45

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը  լրագրողների հետ զրույցում , խոսելով իր հոր, իրենց ընտանիքի ունեցվածքի մասին, ասել էր, որ իրենց վերագրվում են ինչ-որ «միֆական ունեցվածքներ». «Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե»: Նա ասել էր, որ իր հայրը երկիրը ծաղկացրել է ու անտրամաբանական է, թե ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը սպանություններ աներ:

Մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Հասկանո՞ւմ եք, երբ որ մարդը Ռոլս-Ռոյսի պատուհանից է երկրին նայում, այդպես է՝ երկիրը ծաղկած է: Տարեկան 50-100 հազար արտագաղթ ունեցող երկիրը, որտեղից մարդիկ ուղղակի փախնում են, էդ իր համար ծաղկած է: Մարդը, որը ծակ կոշիկ չուներ, հետո Ռոլս-Ռոյսով է ման գալիս կամ այլ թանկարժեք մեքենաներով…»:

Մեր դիտարկմանը, որ իրենք ասում են՝ իրենց ունեցվածքի մասին այդ պատկերացումը միֆ է, Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Երեկ ասաց՝ միլիոնատեր եմ, մինչեւ 999 միլիոնը միլիոն է, հենց հազար միլիոնը գերազանցում է՝ էդ միլիարդն է, կարելի է ենթադրել, որ իր անձնական կապիտալը դեռեւս այդ սահմանագիծը չի հատել: Բայց ինքն ունի ավագ եղբայր, որը նույնպես ենթադրում եմ, կխոստովանի, որ ինքը միլիոնատեր է, ոչ թե միլիարդատեր, հետո ամբաստանյալը՝ հայր, որը դեռ չի ասել՝ ինքն ի վերջո միլիարդատե՞ր է, թե՞ միլիոնատեր, հետո ունեն փոխկապակցված մարդիկ, որոնք նույնպես միլիոնատերեր են եւ շեշտակի հարստացել են կարճ ժամանակահատվածում»:

Վահագն Հովակիմյանը հորդորեց. «Երկիրը ծաղկացնելը թող գնան գյուղերում հարցնեն, այն գյուղացուն, որի զավակները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին գնացել են խոպան ու հետ չեն եկել»:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս եւ նոյնանման խօսքերը կարող են մի գուցէ իմաստ ու արժեք մը ունենալ, սակայն միայն՝ եթէ ձեր խմբակը գիւղերը զարգացնէ, արտագաղթը կասեցնէ եւայլն. եւայլն.

  2. Garo says:

    Տաղավարում նարդի խաղացող պապիկների կամ չստերով տաքսիստի խոսակցությունա ոչ թե ԱԺ պատգամավորի:
    Ամեն ինչ համեմատության մեջա պետք նայել ինչ վիճակումա ստացել տվյալ ղեկավարը երկիրը ու ինչ վիճակումա հանձնել:
    Ասենք տենց որ իբր փաստեր եք բերումա որ ՏՏ ոլորտի շրջանառությունը 1միլիարդա 20հազար մարդա աշխատում էտ դուք եք արել 1տարում՞

    Խոպան գնացողների մեծ մասը ձեր հոգևոր հայր տեր-Պետրոյանի ժամանակա սկսել գնալ մարդիկ 3հատ ինքնաթիռի տոմսի գնով 3սենյականոց տները ծախում գնում էին:
    Քոչարյանի օրոք ամենաքիչ արտագաղթնա եղել, տների գները սրընթաց սկսեց բարձրանալ:

    Մարդիկ ասում են իբր արհեստականա եվ այլն, ասենք ոնց կարա տան գինը արհեստական լինի, մեկին ծեծելով ստիպում էին որ 40հազար դոլլարով տուն առնի ավանում՞

  3. Աշոտ says:

    Հ.Շ.-ն ինչպես միշտ իր անբացատրելի հակակրանքով հանդեպ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, վատ քողարկված համակրանքով դեպի հին ռեժիմ, հանդեպ կոռուպցիայից երկիր ավերողներ։
    Ք.Պ. կուսակցությանն ու դրան հարող ժողովրդին էլ արհամարհանքով “խմբակ” է անվանում։
    Իսկ իրեն Garo ներկայացնող անձը, պալատական ինտրիգների վարպետ, հովանավորչությանն ու մասսայական կաշառակերությանը նոր որակ ու երանգ տված Քոչարյանին ներկայացնում է որպես՝ եթե ոչ Հիսուս Քրիստոս, ապա ամենաքիչը երկնքից ուղարկված առաքյալ։
    Թե ինչու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանը տնտեսապես քիչ թե շատ զարգացավ, պետք է տեսնել գլոբալ մասշտաբով։ Մինչև 2008 թ էներգակիրների շատ բարձր գների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ տնտեսական թռիչք կատարել։ Իսկ երբ սյուզերենի գործերը լավ են, նա իր վասալին լավ է նայում, օգնում է զանազան հարցերում։ Բայց 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Ռուսաստանի տնտեսությանը ծանր հարվածեց, որի հետևանքը նաև վասալը (Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետություն) շատ ծանր տարավ։
    Այսինքն ոչ թե Քոչարյանի շնորհիվ էր Հայաստանի կարճաժամկետ տնտեսական աճը, այլ պարզապես դեպքերի բերումով Պրն. Քոչարյանն էր այդ պահին իշխանության և Ռ.Դ. վասալի դերում։ Նույն հաջողությամբ Եթե հարգելի Garo-ն, կամ Հ.Շ.-Ն լինեին Քոչարյանի փոխարեն (պայմանով, որ Ռ.Դ. վասալ մնային) կամ մեկն իրենց գեղից, միևնույն է, այդ տարիների Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովված կլիներ։
    Հարգանքով…

    • gohar says:

      “Հ.Շ.-ն ինչպես միշտ իր անբացատրելի հակակրանքով հանդեպ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, վատ քողարկված համակրանքով դեպի հին ռեժիմ, հանդեպ կոռուպցիայից երկիր ավերողներ։ ”
      Հարգելի Աշոտ , լրիվ համակարծիքի եմ։ Ի՞նչ է կորցրել նա իշխանափոխությունից։ Այլ երկրի քաղաքացու այդքան անթաքույց հակակրանքը անհարիր է։ Հավանաբար իր բարեգործական ամառային ճամբարի շահե՞րն են բախվում ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031