Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դելլալյան. «Հազարավոր մարդիկ գիտեն ճշմարտությունը, բայց Հայրիկի երգը շարունակում է մնալ այլ հեղինակով»

Մայիս 14,2019 16:15

Այս օրերին Երեւանում էր լիսաբոնաբնակ  ջութակահարուհի, «Հայրիկ Մուրադյան» մշակութային ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը: Նա երկու կարեւոր հանդիպում է ունեցել:

«Այս անգամ մենք որոշեցինք հատկապես ուսանողների հետ հանդիպումներն իրականացնել, որովհետեւ շատ կարեւոր են շփումները երիտասարդների հետ: Երկու միջոցառում արեցինք` առաջինը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Հարություն Դելլալյանի Topophono ստեղծագործության շուրջ քննարկում եղավ: Հարցեր հնչեցին, մտորումներ եղան:

Իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի կողմից հրավիրված էինք ուսանողների հետ հանդիպման` զրուցելու Հայոց երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց տիկին Դելլալյանը։

«Ես շատ սիրով ընունեցի ԵՊՀ մշակույթի կենտրոնի հրավերը, որովհետեւ դա նախատեսված էր հատկապես ուսանողների համար: Նախ մի փոքրիկ հատված ցուցադրեցինք  Լեւոն Քալանթարի հրաշալի «Այբ, բեն, գիմ» ֆիլմից, այնուհետեւ խոսեցինք Հայրիկի մասին,թե  ինչ դերակատարություն նա ուներ ազգագրական մշակույթում»,- հայտնեց երաժիշտը:

Նարինե Դելլալյանը` մոր եւ Ռուբեն Բաբայանի հետ

Նարինե Դելլալյանը հավելեց. «Եղան տարբեր ելույթներ, Հասմիկ Հարությունյանը հանդես եկավ, «Վան» համույթն էր ներկա… Հետաքրքիր հարց հնչեց` «Երազ իմ երկիր հայրենի» երգի վերաբերյալ.  հազարավոր մարդիկ գիտեն ճշմարտությունը, բայց մինչ այժմ այդ երգը շարունակում է մնալ այլ հեղինակով: Ես  սիրով  պատմեցի եղելությունը:  Հենց Հայրիկի ծննդյան օրը` մայիսի 3-ին, ինչպես մեզ մոտ ավանդույթ է դարձել, Արաբկիրի համայնքապետարանի հետ միասին կազմակերպում ենք Հայրիկի ծննդյան օրը`  բացօթյա  համերգ, հանդիպում: Հետաքրքիր էր, որ այնտեղ հավաքված երիտասարդները երեկոյի ավարտին սկսեցին ինքնաբուխ երգել «Երազ իմ երկիր հայրենին»: Դա ապացույցն է այն բանի, որ մարդիկ գիտեն եւ դա ընդունում են որպես Հայրիկ Մուրադյանի երգ: Ի դեպ, ինչպես միշտ իմ կողքին էին «Վան»,  «Կարին», «Ակունք», «Մասունք» խմբերը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031