Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կարող է լինել չմտածված քայլ, որը եկել է նախկին պրակտիկայից». Հերիքնազ Տիգրանյանը՝ Քոչարյանի գործով նիստին գլխավոր դատախազի արարքի մասին (տեսանյութ)

Մայիս 14,2019 15:01

Երեկվանից սկսվել է Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը։ Այդ գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար։

Երեկ դատական նիստում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց, եւ պատճառն այն էր, որ բոլորի աչքի առաջ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատական նիստերի դահլիճ մտավ ոչ թե սովորական գլխավոր մուտքով, այլ՝ ծառայողական, որտեղից մտնում է դատավորը:

Նա կասկած հայտնեց, որ գուցե այդ ընթացքում դատավորն ու Դավթյանը պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այդտեղ մտահոգիչ հանգամանք չի տեսնում. «Դա մեզ ծանոթ իրավիճակ է՝ պրակտիկայից եկող եւ շարունակվող: Իհարկե, ցանկալի չէր, որ նման փաստ արձանագրվեց: Փաստաբանները երկար ժամանակ այդ խտրական կարգավորումներին դեմ են արտահայտվել, նաեւ այն առումով, որ քրեական գործերով հատկապես Վերաքննիչ դատարանում շատ ավելի խիստ ստուգման ենթարկվել են փաստաբանները, քան դատախազները: Եթե դատախազները հանգիստ կարող էին մուտք գործել դատական նիստերի դահլիճ, անցնել անցակետով, փաստաբաններին դատական նիստին ներկա մյուս անձանց հետ հավասար ստուգման էին ենթարկում, անգամ պայուսակներն էին ստուգում: Սա առաջացնում էր պաշտպանական կողմի արդարացի դժգոհությունը, որովհետեւ դատախազը գործով կողմ է եւ մյուս կողմի հետ պիտի լինի հավասար դիրքերի մեջ: Եթե ստուգման պիտի ենթարկվեն, ապա դատավարական բոլոր կողմերը պիտի ենթարկվեն: Հետեւաբար, երբ դատական նիստի ընթացքում դահլիճ դատախազը մուտք է գործում նաեւ դատավորի սենյակից, սրա մեջ ես  ոչ թե տեսնում եմ համաձայնություններ, միամիտ պիտի լինել կարծելու, որ որեւէ գործով դատախազները, եթե ուզենան համաձայնության գալ, հենց այդ պահին նիստից առաջ պիտի մտնեն դատավորի մոտ: Սա կարող է լինել չմտածված քայլ, որը եկել է նախկին պրակտիկայից՝ ձեւավորված սովորույթի համաձայն, որի վրա կարելի է ուշադրություն հրավիրել, բայց այդքան խորքային  խնդիր դրա մեջ տեսնել եւ կապ հաստատել գործի ելքի հետ պարզամտություն կլինի»:

Հարցին՝ Ալումյանը երեկ կասկած հայտնեց, որ գուցե դատավորի հետ գլխավոր դատախազը այդ ժամանակ պայմանավորվախություն է ձեռք բերել, դուք դա պրակտիկայում բացառո՞ւմ եք, որ հնարավոր է այդպես համաձայության գալ, թե՞ համաձայնությունները այլ հարթակում են ձեռք բերվում, Հերիքնազ Տիգրանյանը պատասխանեց. «Որ հարթակում են ձեռք բերվում համաձայնությունները՝ չգիտեմ, բայց տեսականորեն ու գործնականորեն ես բացառում եմ, որ այդ օրը նիստից առաջ նրանք պետք է ինչ-որ համաձայնության գային: Մյուս կողմից էլ պաշտպանական կողմի իրավունքն է ցանկացած բան, որ կարող է մեզ թվալ մանրուք, օգտագործել՝ պաշտպանական ռազմավարությունից ելնելով»:

Մանրամասները՝  տեսանյութում.

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031