Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կան ապացուցող հարցաքննություններ, ՊՆ այլ գաղտնի հրամաններ». ըստ դատախազի՝ Քոչարյանն առնչվում է մեղսագրվող արարքի կատարմանը

Մայիս 14,2019 14:34

«2008.թ-ին Ռոբերտ Քոչարյանի՝ փետրվարի 23-ին հրավիրած խորհրդակցության մասնակիցների՝ նախաքննության փուլում հարցաքննություններն ապացուցում են մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն մեղսագրվող մեղադրանքին առնչվելը»,-Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում, որի ընթացքում  քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, այսօր հայտարարեց գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Կան նաեւ տեսագրություններ, զինված ուժերի զրահատեխնիկայի մասին տվյալներ եւ ՀՀ պաշտպանության նախարարության այլ գաղտնի հրամաններ, որոնց անունները չեմ հրապարակի, որոնք փաստում են, որ Ռոբեչտ Քոչարյանն առնչվում է իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարմանը»,-համոզմունք հայտնեց մեղադրող-դատախազը:

Նա նաեւ նշեց, որ կալանքից ազատվելու դեպքում ՀՀ երկրորդ նախագահը կարող է խուսափել դատաքննությունից կամ փախուստի դիմել. «Ըստ քրեական գործում առկա տեղեկությունների՝ նրա հիմնական գործունեության վայրը Մոսկվան է: Քննությանը խոչընդոտելու հիմքերը բարձր են»:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ մեղադրողների պնդումներն անհիմն են, եւ երկրորդ նախագահը չի կարող քննությունից խուսափել կամ խոչընդոտող գործողություններ իրականացնել: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հարցրեց դատախազին՝ «փախուստի հավանականությունն ինչպե՞ս կհիմնավորեք, նա ձեզ դիմել է՝ ասելով, որ պատրաստվում է փախուստի դիմե՞լ»: Պետրոս Պետրոսյանը պատասխանեց. «Երկրից դուրս գալու հանգամանքով պայմանավորված՝ թաքնվելու ռիսկերը բարձր են»: Հավելենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռ պետք է հեռանա խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031