«Պրոֆեսիոնալ զորքը եկել էր Երեւան, սահմանը թուլացրել, մի՞թե նա չգիտեր այդ մասին, բա գերագույն գլխավոր հրամանատար էր, չգիտե՞ր»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը։ Նա ներկա է Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննության նիստին։
Սարգիս Քլոյանն այնուհետև վստահեցրեց, որ նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վարձատրվում են։ Իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, ինքը չգիտի. «Գումար են տվել, որ գան այստեղ գոռան»: Սարգիս Քլոյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է կալանքից ազատվի. «Եթե այդպես լինի, ուրեմն արդարություն չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ