Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը սխալվեց. բենզինի եւ գազի գների բարձրացումը խառնել է խաղաքարտերը. «168ժամ»

Մայիս 14,2019 13:16

Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։

Ինչպես հայտնի Է, մայիսի 1-ից Հայաստանում շարժիչային գազի վաճառքը թույլատրվում է միայն կիլոգրամի հաշվարկով։ Ժամանակին կառավարությունը հաշվարկել էր, որ այդ փոփոխությունից հետո գները գազալցակայաններում կլինեն 270 դրամի կարգի։

Սակայն այդպես չեղավ։ Ոլորտում գործող տնտեսվարողների զգալի մասի մոտ գներն այժմ շատ ավելի բարձր են։ Դրանք ոչ թե 270 դրամի սահմաններում են, ինչպես հավաստիացնում էր կառավարությունը, այլ 310 դրամի։

Հիշեցնենք, որ մինչև կիլոգրամին անցնելը շարժիչային գազի խորանարդ մետրի գինը տատանվում էր հիմնականում 190-200 դրամի սահմաններում։

Թե ինչո՞ւ խորանարդից կիլոգրամի անցնելու ժամանակ չարդարացան կառավարության հաշվարկները, այլ խնդիր է։ Մի բան փաստ է, որ գազալցակայանների զգալի մասում ավտոմեքենաների գազի վաճառքի գինն այսօր գրեթե 40 դրամով ավելի բարձր էր, քան ժամանակին խոստանում էր կառավարությունը։

Սա բավական մեծ շեղում Է, ինչը փորձ Է արվում բացատրել նախկինում շուկայում հաստատված չհիմնավորված գներով։ Պատճառաբանվում է, որ մինչև վերջին փոփոխությունը եղել է գազի ավելի ցածր գին, քան իրականում պիտի լիներ։ Այդ ճանապարհով ոլորտում գործող ընկերությունները խաբել են սպառողներին և ցածր գնի հաշվին՝ թերլիցքավորում արել։ «Հիմա այդ երևույթը վերացել է, և այլևս նման հնարավորություն չկա»,– հավաստիացնում Է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։

Կա՞, թե՞ չկա, ժամանակը ցույց կտա։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է, ապա հարց է առաջանում, իսկ ի՞նչ էր անում կառավարությունն իշխանափոխությանը հաջորդած մեկ տարում, որպեսզի թույլ չտար գազի վաճառքով զբաղվողներին՝ խաբել և մոլորեցնել սպառողներին։ Այս հարցին պատկան կառույցները հավանաբար դեռ պատասխանելու առիթ կունենան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031