Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ հրապարակեց իր դեմ ինքնաբացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության պատասխանը` մերժում։ Իսկ դա նշանակում է, որ գործը շարունակելու է քննել Դավիթ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին սկսվել էր մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստը։ Առաջիկայում նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդության ներկայացում։ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ