Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Թշնամիներ չենք մեկը մյուսի հետ». «Ժողովուրդ»

Մայիս 14,2019 12:48

Մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ, հայտարարել էր, թե հարցը պետք է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրերին՝ Հաղթանակի օրը, բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակներին»,– հայտարարել էր Վիտալի Բալասանյանը։ Իսկ սահմանին տիրող լարված իրավիճակին անդրադառնալով՝ Վ. Բալասանյանը, հեգնական տոնով ձեռքով ցույց տալով ՀՀ վարչապետին, հայտարարել էր. «Դրա հարցով աշխատե՛ք դիմել վարչապետին, որովհետեւ ինքն է այդ վերելակային բանակցությունները կազմակերպում, ինչո՞ւ վարչապետին չեք դիմում, իրեն դիմե՛ք»։

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Բալասանյանի հայտարարությանը, նշել Էր, որ նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք Է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն։ Պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ գրառում էր արել. «Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս ամենի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի պատասխանատու Դավիթ Բաբայանի հետ։

–Պարոն Բաբայան, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ կապված։ Ըստ Ձեզ՝ պե՞տք էր, որ Վ. Բալասանյանը նման կերպ իրեն դրսեւորեր՝ հեգնելով, թե Ն. Փաշինյանը վերելակային բանակցություններ է վարում։

֊Մենք միշտ Էլ բարձր ենք գնահատել, այդպես ասած, վերելակային քաղաքականությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարություններ ենք արել։ Ընդհանրապես ցանկացած հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Արցախը միշտ բարձր Է գնահատել, քանի որ այդ հանդիպումները անկասկած նպաստում են, որպեսզի տարածաշրջանում պահպանվի խաղաղություն եւ կայունություն, ինչպես նաեւ ապահովվում է բանակցային գործընթացի շարունակականությունը։ Իհարկե, այս տեսանկյունից պետք է այդ ամենը բարձր գնահատել։

–Բայց, կարծես թե, Վիտալի Բալասանյանին այդքան էլ չեն գոհացնում այդ բանակցությունները, ավելին՝ հեգնանքով է վերաբերվում։ Ի՛նչ է կատարվում, ի՛նչն է այդ ամենի պատճառը։

–Գիտեք, ես հիմա չեմ ուզում, որպեսզի սկսենք շահարկումներ, քննարկումներ անենք։ Ինքն արդեն ասել է, որ դա իր անձնական կարծիքն է։ Հեգնանքը, ես ընդհանրապես դեմ եմ, որպեսզի որեւէ ձեւով ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության իշխանությունների միջեւ որեւէ խնդիր լինի։ Սա ոչ թե անձնական որեւէ մեկի քմահաճույքն է. ե՛ւ պաշտոնական Երեւանը, ե՛ւ պաշտոնական Ստեփանակերտը պարզապես պարտավոր են մեկը մյուսի հետ

պահպանել լավ, գործընկերային, բարեկամական հարաբերություններ։ Սա անձնական խնդիր չէ, սա իրենց անձնական հարցերը չէ:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031