Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական հայց. Բարեկամներով. «Ժողովուրդ»

Մայիս 14,2019 12:33

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործը քննելու Է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Գրիշա Հարությունյանի դուստրը՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը։

Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ։ Հայտարարագրերի Էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության:

Ք.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031