Պարզվում է՝ «հավատափոխ» է եղել ոչ միայն Արտաշատի երբեմնի ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, այլեւ նրա հայրը՝ Գագիկ Բենիամինյանը։ Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավարի իր կարգավիճակից, որպեսզի չխանգարի որդու կարիերային, քաղաքապետը կարողացել Է լեզու գտնել Արարատի մարզպետի հետ, եւ նոր իշխանությունը նրա հրաժարականի պահանջ առայժմ չի բարձրացնում։ Հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի հետ ունեցած մտերմության շնորհիվ Արամայիս Գրիգորյանի մարզպետության ժամանակ «պրախոդ» էր ստացել, թանի որ Գրիգորյանների ու Գազի Հովոյի միջեւ էլ քավորություն կար, ուստի նրան վստահեցին ՀՀԿ կառույցը։
Այժմ ՀՀԿ Արտաշատի կառույցը ղեկավար չունի, ամենահավանական թեկնածուների շարքում շրջանառվում Է Մասիս գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Խաչատրյանի անունը, ով այս պահին կանանց կառույցի ղեկավարն է. այդ պաշտոնում մի քանի անգամ նրան «տարան-հետ բերեցին». Ալիկ Սերգեյիչի հովանավորությամբ նշանակվեց, ապա Գրիգորյանները հանեցին, հետո նորից Սերգեյիչը հետ բերեց։ Բուռն գործընթացներ են ընթանում նաեւ Արտաշատի ավագանիում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանը դիմել է կառավարությանը՝ այն լուծարելու առաջարկով։ Հիշեցնենք, որ ավագանին ձեւավորվեց 2017-ին, եւ ավագանի դարձան Հովիկ Արգամիչի որդու՝ Արգամի «դրածոները»։ Նրանք, սակայն, առաջին օրվանից փորձում էին դժվարացնել քաղաքապետի աշխատանքը եւ բոյկոտում էին նիստերը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում