ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարծում է, որ միֆ է ստեղծվել, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողությունից դուրս են։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք տառաճանաչ են, կարող են կարդալ ՀՀ Սահմանադրությունը եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ու տեսնել, որ այնտեղ խորհրդարանական վերահսկողության բազմաթիվ գործիքներ կան, որոնց մի մասն էլ կիրառելի է նաեւ այս մարմինների դեպքում։
«Ուստի դիրքորոշումը, թե ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողությունից դուրս են, պարզապես կեղծ է։ Այլ հարց է, որ կարելի է էդ գործիքակազմն ավելացնել»,– մեզ հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը, ում հետ զրուցել ենք այս եւ Փաշինյանի կրած «սուպերվարչապետական կոստյումի» թեմայով։
– Բայց նրանք հաշվետու չեն լինում, չեն գալիս խորհրդարան ու չեն ներկայացնում իրենց տարեկան հաղորդումը, չեն պատասխանում պատգամավորների հարցերին։
– Երբ որ Ազգային ժողովում հաստատվում է բյուջե էդ գերատեսչությունների մասով, հանձնաժողովներում կարող են կանչել կամ բյուջեի կատարողականի ժամանակ… սա դասական վերահսկողական գործիք է։
Կարդացեք նաև
– Դա շատ փոքր եւ լոկալ վերահսկողություն է՝ հանձնաժողովի մակարդակով։
-Հիմա տեսեք, խորհրդարանական վերահսկողությունը կոնկրետ բան է։ Խորհրդարանական վերահսկողությունը չի նշանակում ամբողջ խորհրդարանը։ Խորհրդարանի անհատ պատգամավորն էլ ունի վերահսկողական գործիքներ, հանձնաժողովներն ունեն։ Եվ, իրականում, ամբողջ աշխարհում կայացած պառլամենտներում ամենազգալի վերահսկողական գործիքները հենց հանձնաժողովներինն են։ Այսինքն՝ հասկացանք, չէ՞, որ էստեղ արդեն նենգափոխված բանավեճ է գնում խնդրի էության մասին։ Հիմա, եթե խոսքը նրա մասին է, որ պետք է ավելացնել, բազմիցս հայտարարվել է, որ մենք պատրաստ ենք էդ ուղղությամբ գնալ եւ աշխատում ենք։ Եվ ասում ենք, որ, օրինակ, երբ սուպերվարչապետականը հակադրում են խորհրդարանական համակարգին, դա քաղաքագիտական նոնսենս է, որովհետեւ քաղաքագիտության առաջին կուրսի ուսանողն էլ գիտի, որ երկրները տարբերակում են խորհրդարանական եւ նախագահական, կուզեք՝ կարող ենք ավելացնել նաեւ կիսանախագահականը, իսկ սուպերվարչապետականը տեսակ չէ։ Կարող են լինել խորհրդարանականի մեջ վարչապետականի ավել կամ պակաս լիազորություններ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում