Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա. «Հայկական ժամանակ»

Մայիս 14,2019 11:47

Այն, ինչ տասնամյակներ շարունակ ապարդյուն փորձում էին անել Ադրբեջանի իշխանությունները՝ հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջև, այսօր արվում է մեր իսկ ձեռքերով։ Դժվար է ասել դրսի՞ց է ուղղորդվում այդ ամենը, թե պարզապես նախկիններն են փորձում ռեւանշի հասնելու համար օգտագործել Արցախի գործոնը, բայց փաստը մնում է փաստ՝ այս ամենը ոչ միայն վտանգավոր է, այլեւ անտրամաբանական։

Դատեցեք ինքներդ։ Կարծում ենք՝ չարժե որեւէ մեկին բացատրել, որ Հայաստանն ու Արցախն ըստ էության միասնական պետություն են, եւ երկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն պատճառով, որ մարտավարական առումով այդպես ավելի արդյունավետ կդիմակայեն արտաքին մարտահրավերներին ու ավելի նպաստավոր դիրքերում կլինեն բանակցային գործընթացում։ Ի վերջո Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանության միասնական համակարգ, միասնական տնտեսություն, միասնական ֆինանսական համակարգ եւ այլն, այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում է «հաղորդակից անոթների սկզբունքը», եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ սա նշանակում է, որ եթե Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, նույնպիսի փոփոխություններ պիտի տեղի ունենան նաեւ Արցախում։ Հակառակ դեպքում խզումն անխուսափելի կլինի։

Պարզ ասած՝ Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա: Բայց հեղափոխություն ասելով անպայմանորեն չպետք է նկատի ունենալ, որ, ասենք, ցուցարարները պիտի վրաններ խփեն «պիտաչոկի» մոտ, փակեն Ազատամարտիկների պողոտան ու վանկարկեն «քայլ արա, մերժիր Բակոյին»։ Խոսքն այն մասին է, որ հեղափոխության ընձեռած հնարավորությունները պիտի տարածվեն նաեւ Արցախի վրա։ Այնտեղ նույնպես պիտի արմատախիլ արվի կոռուպցիան, այնտեղ նույնպես պիտի վերանան մենաշնորհները (եթե կան), այնտեղ նույնպես պիտի հավասար մրցակցային պայմաններ ապահովվեն, այնտեղ նույնպես պիտի բացառվեն ընտրակեղծիքները, պիտի պատասխանատվության ենթարկվեն պետությունից միլիոններ գողացածները, եւ այդ միջոցները պիտի վերադարձվեն պետությանը, եւ այսպես շարունակ։

Առավել եւս, որ այնտեղ մարդիկ առավել ցավոտ են իրենց մաշկի վրա զգացել, թե ինչ է տեղի ունենում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները բանակի հաշվին «վզերն են հաստացնում»՝ վտանգելով այն նույն հայրենիքը, որի առջեւ ունեցած իրենց ծառայություններով Էլ պարծենում են ու «բոլորի աչքը կոխելով»՝ իբր արդարացնում իրենց՝ օրենքից վեր կանգնած լինելու իրավունքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031