Երեկ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությունը: Դրան նախորդեց Քոչարյանի կողմնակիցների կազմակերպած երկու միջոցառում՝ Երկրորդ նախագահի «աջակիցների դաշինքի» ժողովը եւ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Դա վկայում է այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն ակտիվացել են եւ իրենց ակտիվությամբ ցանկանում են ազդել դատավարության ընթացքի վրա: Դատարանի դահլիճում էլ էին նրանք ակտիվ՝ ժամանակ առ ժամանակ լսվում էին «Ազատությո~ւն» վանկարկումներ ու ծափեր: Իրավիճակն ինձ հիշեցնում է ՊՊԾ գնդի վրա հարձակված խմբի անդամների դատավարությունը՝ այն տարբերությամբ, որ այդ հարձակումը մեր համաքաղաքացիների մեծ մասը ողջունելի է համարում (այն ստանում էր նաեւ ֆեյսբուքյան համակողմանի աջակցություն), իսկ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը նույն մեծամասնությունը, մեղմ ասած, դատապարտում է:
Անկախ այդ հանգամանքից, նման դեպքերում ամբաստանյալի աջակիցների «ջոկատները» միշտ բավականին ագրեսիվ են լինում, եւ երեկ էլ նրանք հարձակվեցին Քոչարյանին մարդասպան համարող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա: Իհարկե, ագրեսիվ է նաեւ Երկրորդ նախագահի նկատմամբ բացասական էմոցիաներ ունեցող մեր քաղաքացիների մեծամասնությունը, որը չի զլանում անեծքներ եւ հայհոյանքներ գրել Քոչարյանի հասցեին եւ հատկապես նրա դատավարության հետ կապված ամեն մի նյութի տակ:
Այս նոր իրավիճակում ունենք «Առավոտի» նյութերի երկու տեսակի բուռն արձագանք: Բոցավառ նիկոլականներ. «Ո՞նց եք համարձակվում մեր Առաջնորդին բան ասել» եւ «Ինչո՞ւ եք այդ սրիկա ՀՀԿ-ականներին ու քոչարյանականներին ձեր թերթի էջերում տեղ տալիս»: Խանդավառ քոչարյանականներ. «Ո՞նց եք դուք համարձակվում թերություններ գտնել Արցախն ազատագրած եւ Հայաստանի տնտեսությունը ծաղկեցրած հերոսի մեջ»:
«Առավոտն» իր լուսաբանումներում պահպանելու է հավասարակշռությունը, հարթակ է տրամադրելու բոլոր տեսակետների համար՝ որքան էլ դա ծայրահեղական հայացքներ ունեցողներին դուր չգա: Իսկ իմ մեկնաբանությունները ելնում են իմ այն համոզմունքից, որ բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի, եւ չկան մարդիկ, որոնք այդ ծայրահեղություններն արտահայտում են: Վստահ եմ, որ Քոչարյանն, այո, ունի արժանիքներ եւ ծառայություններ (հատկապես արցախյան պատերազմի ժամանակ), բայց չեմ կարող չարձանագրել, որ նա նաեւ բազմաթիվ վատ բաներ է արել պետության համար՝ մասնավորապես, սահմանափակելով ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, «կատարելության» հասցնելով կոռումպացված համակարգը:
Կարդացեք նաև
…Ի դեպ, չեմ կարծում, որ Երկրորդ նախագահի բոլոր աջակիցները իրենց գործունեւությունը ծավալում են բացառապես վարձատրության դիմաց:
Արամ Աբրահամյան
Արամ Աբրահամյան հեղինակ ջան, բա ինչի ես բեղի տակ ասում իրա արած վատ բաները․ օրինակ աղքատ երկրում ոնց ա ստացվել նման մեծ հարստություն դիզել? ինչի եք շեշտը դնում հիմնականում խոսքի ազատության վրա? սերժի վախտով խոսքի ազատություն լավ էլ կար, ինչ ուզում խոսում էիր սերժն ու սաշիկն էլ հարստանում էին, դե գնա ինչ ուզում ես խոսա, օգուտը որն էր․ մի կենտրոնացեք միայն խոսքի ազատության վրա․
«կատարելության» հասցնելով կոռումպացված համակարգը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/14/1042770/
© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Իսկ ինչքան մեծ հարստություն՞ Նիկոլա 1տարիա իշխանությանա ու արդեն ժամանակնա հստակ ասի թե ով ինչա գողացել պետությունից ու ինչքան:
Պետք նաև հասկանալ որ եթե մարդը հարուստա անպայման չի հենց պետությունից գողացած լինի:
Հա ասենք կարա ինչ որ պետական լծակներ օգտագործած լինի ինչ տենդերներ ինքը անի:
Ասենք պետությունը պիտի ավտոմեքենաներ գնի, Քոչարյանի տղանա էտ մեքենաները մատակարում կամ մի գեներալ:
Դրանում ես վատ բան չեմ տեսնում: Պետությունը էտ գումարը մեկա պիտի ծախսեր:
Հակառակը ինչի պիտի էտ տենդերը շահեր ինր որ մեկը որը ասենք պատերազմը ժամանակ փախելա գլենդել կամ մոսկվա առևտուրա արել փողա աշխատել հիմա գալիսա թե բա ներդրող եմ բերեք էտ հավասար պայամներով տենդեր անենք ես հաղթեմ մի քանի միլիոնել աշխատեմ:
Հարգում եմ ձեր կարծիքը բայց իմ համար համար առաջին պրիորիտետ ոչ թե ժողովրդարություննա այլ երկրի տնտեսությունը:
Բառդակը հիմայա, կներեք ում կինը լավ չի նայում վերա կենում ճանապարհա փակում: Երկրի վարձապետը աշխատելու փոխարեն անընդատ միայն խոսումա:
Ու էտ վիճակը անընդանտ շարունակվելույա ու վստահ եմ քանի գնա ավելի վատանալույա, պետք չի զուր հուսալ թե դեռ նորա հեղափոխություն եղել:
Ուկրաինայումել դեռ 2004-ին են հեղափոխություն են արել ու բառդակը մինչև հիմա շարունակվումա:
Ազատ արդար ընտրություններով մի պոպուլիստ ընտրվումա, հետո իրան ժողովուրդը մերժումա ընտրումա հաջորդ ծաղրածույին:
ՄԵր տիպի երկրում սկզբում պետքա տնեսություն զարգացնել նոր մտածել դեմոկրատիայի մասին:
Սինգապուրը օրինակը ով չի ալարում բերումա հեչել դեմոկրատակն երկիր չի, 10նյակ տարիներ նույն կուսակցություննա իշխում: Մի գուցե առաջին հերթին էտ կայունության շնորհիվ են իրենք զարգացել:
Հվ. Կորեան լավել կոռումպացված երկիրա բոլոր նախագահներին հերթով դատում են կոռուպցիայի համար:
Ավելի լավա ունենանք կոռումպացված բայց երկիրը զարգացնող նախագահ քան ազնիվ բիզնեսով չզբաղվող, կածառք չվերցնող տնտեսությունից ոչինչ չհասկացող միայն խոսացող պոպուլիստ:
«Բաժանիր, որ տիրես»
Պարոն Աբրահամյան իսկ միգուցե նոր զարգացող երկրի համար ավելի ճիշտա ուժեղ ձեռքով կառավարումը, այսպես ասած կազմակերպված պետություն ունենալը:
Փորձը ցույցա տալիս, որ մեր տիպի երկրներում դեմոկրատիա. խոսքի ազատություն և այլն ասելով երկիրում ամեն ինչ վերածվումա քաոսի:
Էտ սոուսի տակ ով ինչ ուզումա անումա ինչ ուզում խոսումա, երկրում տիրում իրար վրա գործ տալու իրար քլնգելու մթնոլորտ:
Հետեվանքում երկիրը ոչ միայն չի զարգանում այլ մի բանել հետա գնում:
Իսկ ով ասեց որ ճիշտա ժողովրդին իշխանություն տալը: Պարզ խոսանք ժողովրդի մեծ մասը դպրոցում նորմալ չի սովորե տնտեսությունից ոչինչ չի հասկանում ու գրեթե միշտ սխալ ընտրությունա անելու:
Ավելի ճիշտ փոքրամասնությունը միշտ մանիպուլացնելույա ժողովրդին ու իրա ուզաշը ներկայանցի որպես ժողովրդի ուզած:
Ասենք 2003 թվական ենթադրենք Ստեփան Դեմիրճյան դառար նախագահ որի միակ արժանիկը Դեմիրճյանի որդի լինելնա:
100տոկոս վստահ եմ որ հիմա երկիրը շատ ավելի տխուր վիճակում էր լինելու, երկրում ուղղակի անիշխանություն էր տիրելու:
Մենք Դանիա չենք, որ ասենք դե լավ ժողվուրդը կսխալվի հետո ուրիշին կընտրի, էլի կսխալվի էլի կընտրի:
Մենք արագ զարգանալու խնդիր ունենք:
Դրա համար մեզ կայունությունա պետք թեկուզ թեթեվակի ոչ ժողովրդավար կայումություն ոչ թե կներեք բառդակ դեմոկրատիայի անվան տակ:
1998 թվականին Քոչարյանը պարտվել էր Կարեն Դեմիրճյանին, բայց ուզուրպացրել էր իշխանությունը: 2003 թվականին Քոչարյանը պարտվել էր Ստեփան Դեմիրճյանին, բայց ուզուրպացրել էր իշխանությունը: Դա բառդակ է: Իսկ ժողովրդավարությունն այն է, երբ իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, ժողովրդի քվեով:
Ռոբերտ Քոչարյանը ունի անշուշտ թերութիւններ: Սակայն զինք բանտ դնող անձի թերութիւնները անհամեմատօրէն աւելի են, մինչ բովանդակային արժանիքները, շատ աւելի քիչ: Այս պատճառով ալ դժուար է համակերպիլ այս կացութեան:
Իսկ այժմու ընդհանուր մթնոլորտին մէջ, Քոչարյանի ոեւէ մէկ համակիրը, որ արտայայտում է իր կարծիքը, համազօր է զայն քարկոծողների գոնէ հազարին:
Այս դատավարութիւնը զաւեշտ մըն է: Որ վստահաբար աւելի վնաս կը բերէ երկրին, քան թէ անձնապէս դատուողին:
Մ. Հայդուկ Շամլեան
https://haytougchamlian.blog/
Օրենքի առաջ՝ հավասար էն բոլորը, և վերջ:
Օրէնքի հիման վրայ, ճիշդ միեւնոյն մեղադրանքին տակ կարելի է դատի ենթարկել 2008-ի խնդրոյ առարկայ դէպքերի ընթացքին փողոցի ամբոխի ղեկավարները: Դա նոյնիսկ աւելի հեշտ է, օրինական գետնի վրայ:
Հիմա կատարւում է հակառակը: Մինչ վերոնշեալ ղեկավարներէն մէկը երկրի քաղաքական ամենազօրեղ դէմքն է:
Այս դատավարութեան ակունքը, սկզբնակէտը, ուրեմն, քաղաքական որոշում մըն է. ինքնին արդէն հաստատում մը է, որ կը բացառէ արդէն մի այլընտրանք, ընտրելով միւսը. թէ՝ իրարու դէմ ելած երկու կողմերին միջեւ, ո՞րմէկն է «Մարտ 01»-ի դէպքերու քրէական պատասխանատուն: Այլ խօսքով՝ դա արդէն վճիռ է, սակայն արձակուած է ոչ թէ Դատական իշխանութեան կողմէ, այլ Գործադիրին: Մինչ, վերջինիս գերագոյն ղեկավարը խնդրոյ առարկայ կողմերէն մէկն է… Որու ուղղակիօրէն կը նպաստէ ի սկզբանէ ընտրուած օրինական ուղին:
Մի բան ել թոյլ տուէք նշեմ՝ Օրէնքի-առջեւ-հաւասարութեան նման մի այլ էական սկզբունք ալ գոյութիւն ունի՝ Օրէնքը պէտք չէ լինի կամայական:
Եթե մարդը չունի հոգեկան հիվանդություն և չի ճանաչվել՝ անմեղսունակ, ապա,օրենքն է,որ պետք է գործի՝ հավասարապես բոլորի համար,անկախ ամեն ինչից;
տեսականօրէն, այդպէս է, այո. սակայն գործնականօրէն, յաճախ ոչ, որեւէ տեղ. իսկ յատկապէս Հայաստանի պարագային, 27 տարիներէ ի վեր՝ բնաւ:
Armenian history manual – 2050.
Kocharyan, Robert:
Key political and military leader of the first two decades of the republic, war hero, prime minister, and president of Armenia and Nagorno-Karabakh Republic. Instrumental figure of the Armenian victory in the Karabakh independence war of 1991-1994, largely considered responsible for the initial phase of Armenia’s economic growth, architect of Armenia’s broad and comprehensive integration with the Russian Federation. Rude, egotistical, selfish, and greedy by nature, he was also known for his courage, sharp mind, and effective decision making ability under extremely constraining situations. During his presidency, a number of unsolved and solved murders, the killing of ten citizens on March 1 of 2008, the highly unreliable results of successive elections, the emergence of an oligarchy, and the growth of the Kocharyan family’s financial assets, were directly or indirectly attributed to him by his opponents and as a result he was perceived negatively by a majority of Armenian citizens. Overall, an able and talented leader, who gave considerably more to Armenia than he took.
if they can prepare a serious legal case about what “he took” unlawfully, let them do it, sue him for it, and possibly take it back
I would have no problem, with that
but this persecution has nothing to do with that
by choosing this path, Pashinyan and his gang generated a substantial pool of support and serious supporters in favor of Kocharyan, which would not have been formed, otherwise
it is truly hard to reach this level of idiocy, confusion and incompetence,
– even for Armenians… –
they did this, notably, without anticipating the negative reaction, and its magnitude in quantity, quality and determination
while they keep saying that they are the ones in touch with reality, while all those who do not agree with them, are not
by now, the external forces who bet on these clowns, must be shaking their heads in disbelief
this is just another failed, pathetic Coup d’État, “à l’arménienne”
let’s see how long the abortion phase will last… and how painful it will be…
Քոչարյանին պաշտպանողների խիստ բևեռացած կարծիքներին չեմ ուզում անդրադառնալ՝ միանգամայն անիմաստ համարելով, սակայն պրն Աբրահամյան, կուզենայի հիշեցնել, որ Քոչարյանի կարևորագույն “ներդրումը” մեր երկրի տոտալ ապականման գործում եղել է դատական համակարգի գլխատումը, երբ սուտ պատրվակով Պարգև Օհանյանին հեռացրեց դատական համակարգից։ Մնացածները դա “ի գիտություն” ընդունեցին՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով․․․
Այո, նմանատիպ սխեմայով «Ա1+»-ը փակելու պատճառով հեռուստաընկերությունների սիրտն այնպիսի մի վախ ընկավ, որ առայսօր միչեւ վերջ հաղթահարված չէ: