Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հույս է հայտնել, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը կստիպի նրան էական բանակցություններ անցկացնել Ադրբեջանի հետ, իսկ դա էլ իր հերթին կհանգեցնի ադրբեջանցիների վերադարձին Ղարաբաղ: Այդ մասին Մամեդյարովը հայտնել է Բրյուսելում Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում, հաղորդում է Trend-ը:
«Ցավոք, տարածաշրջանի մի շարք հեռանկարներ, այդ թվում առևտրային նախագծեր և որոշ այլ նախաձեռնություններ շարունակում են գերի մնալ ներկայիս հակամարտություններին,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ մտահոգություն հայտնելով, որ «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացումը» խոչընդոտում է, որպեսզի ամբողջ տարածաշրջանը բարձրանա գործակցության առավել բարձր մակարդակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ