Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Մարտի մեկի գործով նախնական դատական նիստին, որի ընթացքում դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց, դատարան էր եկել Ռոբերտ Քոչարյանի նկարով եւ «Արյունոտ տասնամյակ. Հոկտեմբերի 27-ից Մարտի 1» գրությամբ պաստառով: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը նրա ձեռքից խլեց եւ պատռեց պաստառը:
Վարդգես Գասպարին հայտարարեց, որ իրեն նաեւ հարվածել են շշով: Ըստ Գասպարիի՝ նման «զոն նայող» անձինք էին Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, երբ ինքը կալանավորված էր, խցի դռնից բղավում՝ «կմորթենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ