«Քրեական գործում կան նյութեր, որոնք երբեւէ մամուլում չեն շրջանառվել: Մեղմ եմ գտնվել, երբ հարցազրույցներից մեկում դրանք որակել եմ որպես շոկային»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի 1-ի քրեական գործով տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով այսօրվա նախնական դատական նիստում դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին:
Անդրադառնալով ՊՆ 0038 հատուկ հրամանին, որով զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, Վահե Գրիգորյանը նշեց. «Խնդիրն այն չէ, թե Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ եղել է, կամ չի եղել, դա քարոզչական հնարք է: Գուցե եւ տեղյակ չի եղել: Խոսքը դեպի Երեւան հսկայական զորամիավորումներ տեղափոխելուն է վերաբերում, եւ դրանք կողմից մահաբեր ուժ՝ հրազեն գործադրելուն: Խոսքը նաեւ այն գործողությունների մասին է, որոնք կատարվել են, եւ որոնց մասին ամբաստանյալ Քոչարյանը չէր կարող իմանալ»:
Ապա` Վահե Գրիգորյանը հայտարարեց. «Կուզեի՝ Քոչարյանը հայկական դատարանում հստակ հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ 2000 սպայական եւ ենթասպայական կազմ ունեցող՝ բարձր պատրաստվածության եւ ամբողջությամբ զինված զորամիավորումը մինչեւ մարտի մեկը եւ մարտի մեկի ընթացքում բերվել է Երեւանի կենտրոն, տեղակայվել նաեւ արվարձաններում: Կուզենայի՝ նա պնդի, որ իրապես չի վերահսկել իրավիճակը, եւ որ ոչ ոստիկանապետը, ոչ հատուկ ծառայությունները նրան չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին, եւ որ նրան որեւէ մեկը չի զեկուցել մարդկանց սպանությունների պատճառների մասին»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ես ալ կ’ուզէի որ այս փաստաբանը նշէ այն բոլոր երկիրները ուր, սահմանադրական կարգը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ համար, կառավարութիւնը իրաւասու է գործածելու նաեւ բանակը: Սկսեալ արեւմտեան երկիրներից:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
The “case” against Robert Kotcharyan : Vertigo
https://haytougchamlian.blog/the-case-against-robert-kotcharyan-a-vertiginous-legal-vacuum/
Յաջորդ առիթով հարցուցէք իրեն, յարգելի լրագրողներ: