Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Աշխաբադ չվերթը կվերաբացվի. Արամ Գրիգորյան

Մայիս 13,2019 18:31
aram grigoryan

Այժմ աշխատանքներ են տարվում Երեւան-Աշխաբադ չվերթի վերաբացման ուղղությամբ: Այս մասին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թուրքմենստանում Հայաստանի առաջին դեսպան Արամ Գրիգորյանը: Թռիչքի տեւողությունը երկու ժամ է: Այն փակվել էր անցյալ տարի: Դեսպանի կարծիքով՝ Հայաստանն ու Թուրքմենստանը փոխադարձ տնտեսական, մշակութային եւ զբոսաշրջային կապերի զարգացման հնարավորություններ ունեն: Վերջերս Թուրքմենստանում, Կասպից ծովի ափին, բացվել եւ զարգանում է «Ավազան» կոչվող ծովափնյա հանգստյան գոտին, ինչն, ըստ Արամ Գրիգորյանի, կարող է հայ զբոսաշրջիկներին հետաքրքրել: Իսկ թուրքմենստանցի զբոսաշրջիկները կարող են հետաքրքրվել հայկական առողջարանային բնակավայրերով` Տավուշ, Լոռի, Ջերմուկ եւ այլն: «Սա բավական մեծ հեռանկար է: Նաեւ Թուրքմենստանում կարող են հետաքրքրվել հայկական ոսկերչական արտադրությամբ, հանքային ջրերով, գյուղատնտեսական ապրանքատեսակներով, անգամ պահածոներով»,- ասաց նա:

Դեսպան Գրիգորյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցում էր «Կասպից ծով-հնարավորությունների ծով» կոնֆերանսին: Օգոստոսին Թուրքմենստանում տեղի է ունենալու առաջին Կասպյան տնտեսական ֆորումը: Այսօրվա կոնֆերանսը նվիրված էր ֆորումին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031