Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ կմեկնեն սահմանապահ զորամասեր՝ տեսակցության

Մայիս 13,2019 18:07

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնվող ֆոնդի խնայված միջոցներով ավարտվել են Կիևյան կամրջի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներով կփոխարինվի նաև Շիրակ և Բաբաջանյան փողոցների լուսավորությունը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատու փոխարինել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատուներով, որի արդյունքում կբարելավվի ծրագրում ընդգրկված փողոցների լուսավորությունը, ինչպես նաև կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը շուրջ 60%-ով:

Մայրաքաղաքում ավարտվել են գարնանային էտի աշխատանքները: Ծրագրի շրջանակում Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացն իրականացվել է մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով՝ մասնագիտացած ընկերությունների կողմից: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ խորը էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր թեղի տեսակի ծառերի դեպքում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խորը էտման են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ առաջիկայում կձևավորվի բնապահպանության խորհուրդ, որն էլ կապահովի ոլորտի մասնագետների ներգրավումը իրականացվող աշխատանքներում:

«Խորհուրդը պետք է համալրված լինի բազմակողմանի լավ մասնագետներով, որ բոլոր կարծիքները լսելի լինեն և, ի վերջո, կայացված որոշումներն էլ ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Մայիսի 17-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ-ի և Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու ցանկություն են հայտնել շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031