Նախօրեին Թուրքիայում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ ներկայացող տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել։ Տղան նաև անվանափոխ է եղել և ընդունել մահմեդական Նիհաթ անունը։
Իսլամի ընդունումը տեղի է ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Ի դեպ, Հաթիփօղլուն նախասիրություն ունի ուղիղ եթերով ցուցադրել, թե ինչպես են այլ կրոնների ներկայացուցիչներն իսլամ ընդունում։
2014-ին նմանատիպ ևս մի դեպք էր պատահել, երբ հայ կինը նրա հաղորդման ժամանակ ընդունել էր իսլամ։
Ուշագրավն այն է, որ թուրք աստվածաբանն իր խոսքում նշում է, որ նախապես ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Արթուրը 21-րդ մարդն է, ով Հաթիփօղլուի հաղորդման ժամանակ կրոնափոխ է լինում։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=me3cjflbfTI&feature=player_embedded