Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քոչարյանի որդի. «Անհեթեթ մեղադրանք առաջադրելու փոխարեն թող  մեղավորներին գտնեին»

Մայիս 13,2019 16:32

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարտի մեկի գործով առաջին նախնական նիստն է այսօր: Նախատեսվում է, որ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կներկայացնեն նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն: Իսկ մինչ այդ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն են պատրաստում:

Նիստերի դահլիճում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գործի մասին ասաց, որ նման մեղադրանք չի կարող լինել: «Դա անհեթեթություն է: Նման մեղադրանքներ առաջադրելու փոխարեն թող գնային մեղավորներին գտնեին»,-ասաց նա:

Իսկ թե եվքեր են մարտի մեկի տասը զոհերի մեղավորները, Լեւոն Քոչարյանը, մատնացույց անելով մեղադրող-դատախազներին, նշեց. «Նրանց հարցրեք: Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողությունները բխել են իր կարգավիճակից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031