Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է փոխվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կյանքում

Մայիս 13,2019 15:52

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» շահառուները հեռախոս կունենան, նրանք կկարողանան  իրենց տրված հեռախոսներով ցանկացած պահի զանգահարել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ներկայացնել իրենց խնդիրները: Այս մասին այսօր լրագրողներին ասաց կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը: Նա ասաց, որ հատուկ պահվող հիվանդներն իրենց սենյակներում ունեն ֆիքսված հեռախոսակապ, որն ավտոմատ միանում է ՄԻՊ գրասենյակին:

Նա վստահեցրեց, որ հիվանդները կստանան նաեւ զուգարանի թուղթ, ինչը նախկինում չէին ստանում, հարազատներն էին բերում:

Խաչատրյանն ասաց, որ հիվանդների սննդակարգն էլ հարմարեցվել է նրանց կարիքներին՝ օրական 3 անգամ.«Սննդի հարցը լուծված է: Ընդ որում, գրաֆիկը շեղել ենք այնպես, որ իրենք են խնդրում, որ չսովածանան։ Դեղորայքը ստանալուց հետո սովի զգացում է առաջանում, մենք հարմարացրել ենք իրենց: Կարծիքը հաշվի ենք առնում, օրինակ՝ սիսեռից շատերը հրաժարվում են, հանել ենք, ուրիշ բան ենք տալիս»:

Խաչատրյանի խոսքերով՝ կենտրոնի կոյուղու համակարգը նախկինում չէր գործում, կոյուղաջրերը լցվում էին շենքերի նկուղները ու գարշահոտ տարածում, հիմա այն փոխվել է, եւ ամբողջ կոյուղու համակարգը գործում է, ինչպես նաեւ սկսել է լիարժեք գործել կենտրոնի լաբորատորիան.«Հիմա ունենք  բիոքիմիական անալիզատոր»:

Խաչատրյանն ասաց, որ կենտրոնում հիմա կա արտթերապիա, հիվանդները մասնակցում են երգի, պարի խմբակներին, մասնագիտությամբ իրավաբան սոցիալական աշխատողը հիվանդների հետ դասընթաց է անցկացնում, կազմակերպվում են համերգներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031