Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին տեսնում ենք դահլիճային հանդիպումներ Քոչարյանի աջակիցների, ընտանիքի անդամների, իրենց կողմից գուցե վերահսկվող լրատվական ծառայությունների». Ա. Քոչարյան

Մայիս 13,2019 15:46

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին, թե Քոչարյանի շուրջ ալյանսին ինչպե՞ս եք վերաբերում եւ ԲՀԿ-ն պատրա՞ստ է միանալ նրանց, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն խորհրդարանում իր մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը եւ շարժվում է իր օրակարգով: Որեւէ քաղաքական ալյանսի միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին, դա իրենց գործունեության դաշտն է, մենք ունենք մեր օրակարգը»:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Նախ, ես չգիտեմ ալյանսի մեջ ովքեր են: Ինչ-որ անհատներ եմ տեսնում, լրատվական ծառայությունների աշխատակիցներ, իսկ քաղաքական… եթե դուք տեսել եք որ քաղաքական ուժն է ընդդիմադիր դաշտում այդպիսի ալյանս ձեւավորվել, որին միավորվել է Ռոբերտ Քոչարյանը… Գուցե այդպիսի ուժ ձեւավորվել է մեկուսարանում, որը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը, դրա մասին էլ հաղորդագրություն չկա: Ինչ վերաբերում է նրան, որ լայն ճակատ պետք է բացեն ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր դաշտն այսօր ներկայացված է ԱԺ-ում՝ հանձինս ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի, որն ամրագրված է ընտրությունների արդյունքով: Ընտրությունների արդյունքներից դուրս, եթե կան քաղաքական ուժեր, որոնք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ են եւ հիմա այդպիսի գործընթացներ են ձեւավորել, որի մասին խոսում է պարոն Ռոբերտ Քոչարյանը, առայժմ տեսանելի չի: Եթե ստեղծվի եւ հստակ հայտարարություն լինի, այն ժամանակ մենք կհասկանանք՝ ինչ նպատակներ է հետապնդում այդ ալյանսը, ալյանսը միտված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությո՞ւնը ուժեղացնելուն, թե՞ երկրի քաղաքական դաշտն առողջացնելուն եւ երկրի անվտանգությունն ուժեղացնելուն: Այս պահին տեսնում ենք դահլիճային հանդիպումներ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ընտանիքի անդամների, իրենց կողմից գուցե վերահսկվող լրատվական ծառայությունների, դուք էլ լավ գիտեք ովքեր են նրանք, ու ովքեր են սպասարկում այդ գործընթացը»:

Արցախ կատարած այցից հետո վարչապետ Փաշինյանն ասաց, որ եթե ոմանք փորձեն հակահեղափոխության օջախ դարձնեն Արցախը, Արցախի ժողովորդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Հարցին՝ նման միտումներ տեսնո՞ւմ եք, որ Արցախը փորձ է արվում հակահեղափոխության օջախ դարձնել ու որոշակի զարգացումների տանել, ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Այն, ինչ կատարվում է այնտեղ, մենք հետեւում ենք ուշադրությամբ, բայց նմանատիպ ձեւակերպումներից զերծ կմնամ: Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի հետ կապված բոլոր քայլերի հետ կապված մենք պետք է լինենք չափազանց ուշադիր եւ զերծ մնանք քաղաքական միջամտություններից ու մեկնաբանություններից: Բոլոր ինստիտուցիոնալ գործիքակազմով այդ հանրապետությունը կա, գործում է»:

Ճշտեցին՝ այսինքն, այս հայտարարությամբ Փաշինյանը միջամտո՞ւմ է Արցախի ներքին գործերին, նա պատասխանեց՝ «թե Փաշինյանը ինչ միտում ունի, նա կպարզաբանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031