Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում

Մայիս 13,2019 15:52

Մայիսի 7-ին Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում՝ օրենսդիր մարմնում, ընդունվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։ Փաստաթուղթը ներկայացվեց կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքը մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Տվյալ փաստաթղթի ընդունմանը ներկա էր Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031