Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թորոսյան. «Նախատեսում ենք պալիատիվ ամբուլատոր եւ ստացիոնար բուժօգնություն ներդնել՝ պետպատվերով»

Մայիս 13,2019 15:35

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին, անդրադառնալով պալիատիվ բուժօգնությանն, ասաց, որ այս պահին ցավազրկող դեղամիջոցների՝ թմրամիջոցների հետ կապված խնդիր կա, որը փորձում են ոստիկանության հետ լուծել.«Որովհետեւ իրենք հիմնականում խուսափում են ոստիկանության հետ գործ ունենալ, ոչ թե հիվանդին օգնելուց են խուսափում: Այս մասով առաջընթաց ունենք, ոստիկանությունն ավելորդ չի միջամտում բժշկական գործերին»:

Նախարարը հույս հայտնեց, որ այս տարի կհասցնեն ներդնել պալիատիվ ամբուլատոր բուժօգնությունը՝ պետության հաշվին.«Հիմա ունենք լիցենզավորված բուժհաստատություններ պալիատիվ բուժօգնության գծով, 2-ը՝ պոլիկլինկաներ են, որից մեկը դիմել է պետպատվեր ստանալու»: Թորոսյանն ասաց, որ պետպատվերը ստանալուց հետո այդ պոլիկլինիկան կկարողանա իր տարածաշրջանի ամոքիչ բուժօգնության կարիք ունեցող բնակիչներին տանը մատուցել բուժծառայություն՝ այցեր կազմակերպել, խնամել: Այս բուժօգնության ծրագրում ներառվում են սոցիալական աշխատողները, հոգեբանները:

«Մյուս տարվա ծրագրով նախատեսում ենք պալիատիվ ստացիոնար բուժօգնությունը: Հիմնականում մտածում ենք ուռուցքաբանական հիվանդների մասին: Չի բացառվում, որ ներառենք նաեւ այլ պաթոլոգիաներով հիվանդներին»,-ասաց Թորոսյանը: Նա նաեւ ասաց, որ հավանաբար այդ բուժօգնությունը կտրամադրվի ուռուցքաբանության ազգային կենտրոնում  կամ այլ կենտրոնների որեւէ բաժանմունքում: Թորոսյանի վստահեցմամբ՝ առանձին կենտրոնի մասին չեն մտածում, քանի որ դա ծախսատար է, եւ դեռ դրան պատրաստ չեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031