Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակիցների մի մասը նիստերի դահլիճ է եկել լրագրողական անցագրերով

Մայիս 13,2019 15:22

Մարտի մեկի գործով  այսօրվա նախնական նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննել մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության հարցը, անցնում է լրատվամիջոցների աշխատանքի համար ոչ նպաստավոր պայմաններում: Նախ, ընտրված նիստերի դահլիճը շատ փոքր է, եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մի մասը չի տեղավորվում: Մյուս կողմից, դատավոր Դավիթ Գրիգորյանը չընդունեց Քոչարյանի պաշտպանների առաջարկը՝ նիստերն անցկացնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի ավելի մեծ դահլիճում, եւ դատարանի կարգադրիչներին թույլատրեց ներս թողնել դահլիճից դուրս մնացած Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին: Նրանք պարբերաբար վանկարկում են. հաճախ լսելի չէ, թե ինչ է կատարվում նիստերի դահլիճի ապակե դռներից այն կողմ:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մի մասը դատարան է մուտք գործել լրագրողական անցագրերով: Արմեն Մինասյանն, օրինակ, բղավում էր, որ ինքը լրագրող է, սակայն իրեն ներս չեն թողնում: Նիստն ընդմիջվել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հստակեցնեն դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու հիմքերը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարելի է նաեւ որ իր հակառակորդներից մէկն ալ դահլիճ է եկել դատաւորի տիտղոսով…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031