Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունը և ԱլԳ երկրները Բրյուսելում կնշեն Արևելյան գործընկերության 10-ամյակը

Մայիս 13,2019 15:13

Մայիսի 13-14-ին Եվրոպական միությունը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը,Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Բրյուսելում կայանալիք մի շարք միջոցառումներով կնշեն Արևելյան գործընկերության 10-ամյակը: Դրանք հնարավորություն կընձեռեն նշանավորելու այն գործընկերությունը, որն ապացուցել է իր փոխշահավետությունը ևկոնկրետ արդյունքներ է ապահովում քաղաքացիների համար:

Ի նշանավորումն Արևելյան գործընկերության 10-ամյակի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ / Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հյուրընկալում են մի շարք բարձր մակարդակի հավաքներ՝ Արևելյան գործընկեր վեց երկրների, ԵՄ անդամ պետությունների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին, Բարձր ներկայացուցիչ / Փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կնախագահի Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումը՝ ԵՄ 28 անդամ պետությունների, ԵՄ-ի վեց Արևելյան գործընկերների և հիմնական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի մասնակցությամբ:

Հանդիպմանը կամփոփվի «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հավակնոտ աշխատանքային ծրագրի ներքո արձանագրված առաջընթացը: Այս ընդհանուր օրակարգը հաստատվել է 2017թ.-ի նոյեմբերին կայացած վերջին Արևելյան գործընկերության գագաթաժողովում և նպատակ է հետապնդում շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների կյանքում՝ աշխատանք տանելով ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ:

Մայիսի 13-ի երեկոյան Նախագահ Տուսկի անունից տոնական ընթրիք կմատուցվի ԱլԳ վեց երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարների համար: Տոնական ընթրիքին ներկա կգտնվեն նաև Նախագահ Յունկերը, Բարձր ներկայացուցիչ / Փոխնախագահ Մոգերինին, և Հանձնակատար Հանը, ինչպես նաև Ռադոսլավ Սիկորսկին և Կարլ Բիլդտը՝ համապատասխանաբար Լեհաստանի ու Շվեդիայի նախկին արտգործնախարարները, ովքեր 2008 թվականին նախաձեռնել են Արևելյան գործընկերության շրջանակը:

Զուգահեռաբար, Բրյուսելի գեղեցիկ արվեստների «BOZAR» կենտրոնում կկայանա համերգ՝ «Արարելով միասին» խորագրով: Այն մեկ բեմում կհամախմբի հանրահայտ Բրյուսելի ջազային նվագախումբը և երաժիշտների՝ Արևելյան գործընկեր վեց երկրներից:

Երեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, Նախագահ Յունկերը Եվրոպական հանձնաժողովի «Շառլեման» (Charlemagne) մասնաշենքում բարձր մակարդակի համաժողով կյուրընկալի: Այս համաժողովին կմասնակցեն գործընկեր երկրների կամ նրանց կառավարությունների ղեկավարներ, Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարար առաջնորդներ, երիտասարդներ և լրագրողներ 34 երկրներից, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ / Փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինինին, Հանձնակատար Հանը և Առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլյա Մալմստրյոմը: Միջոցառումը գործընկերության առաջին տասնամյակի ընթացքում զարգացումների և դրա ապագայի վերաբերյալ մոտեցումների քննարկման հնարավորություն կընձեռի տարածաշրջանում գործող կամ այս քաղաքական շրջանակում ուղղակիորեն ներգրավված առանցքային շահագրգիռ կողմերի լայն լսարանին:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031