ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ, իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում փորձարկում է ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։
Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։
Փորձարկումից հետո, դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին իրականացնել նմանատիպ նշագծումներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
լրատվական ծառայություն