Վերջին շրջանում ԱԺ պատգամավորների մեքենաները, պայուսակները սկսել են խստացված ռեժիմով ստուգել ԱԺ մտնելիս, դրա մասին բարձրաձայնել են ընդդիմադիր պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ իրենց մեքենաները «սոնոգրաֆիայի» են ենթարկում, իսկ, օրինակ, Մակունցին չեն ստուգում:
Այս առնչությամբ մեր հարցին, թե ինչո՞ւ են ձեր կարծիքով հիմա սկսել նման խիստ ստուգում՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Մուկուչյանը պատասխանեց, որ իսկապես վերջին օրերին նման գործընթաց է նկատվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԱԺ մեքենաներով ԱԺ մուտք գործող ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին, տեղակալներին, այլ նաեւ այն պատգամավորներին, որոնք առանց մեքենայի են մտնում՝ Դեմիրճյանի մուտքով մուտք գործելիս կամ տնտեսական մուտքով մուտք գործելիս: Գուցե անվտանգության նկատառումներով է դա պայմանավորված, որոշակի ենթատեքստ, միտում, ուղղվածություն, ուղղորդում բացառապես ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նկատմամբ ես չէի ուզենա տեսնել: Բոլոր այն մարդիկ, որոնք թաքցնելու բան չունեն, դրանից պետք է ոչ մի դիսկոմֆորտի մեջ չընկնեն»:
Իվետա Տոնոյանն ասաց, որ ինքը մեքենայով չի մտնում ԱԺ, մտնելիս էլ պայուսակը ստուգում են. «Ես չեմ պնդում, որ միայն ընդդիմադիրներին են ստուգում, ներկա չեմ եղել ուրիշներին ստուգելու գործընթացին: Նախկինում նման խստացված ստուգում չի եղել, ես, համենայնդեպս, չեմ հիշում»:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ վստահեցրեց, որ 6-րդ գումարման Աժ-ում էլ ԱԺ մտնող ԱԺ հանձնաժողովների նախագահների, խմբակցության ղեկավարների մեքենաները նույնպես ստուգվել են, գուցե հիմա խստացված է ուղղակի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ