Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանն՝ իր եւ Սանասարյանի միջեւ նամակագրության մասին

Մայիս 13,2019 14:42

«Պետք չէ կապել, թե մենք ինչ-որ բան արել ենք  ՊՎԾ-ի դեմ, նրանք էլ արել են մեր դեմ: Մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չենք արել»,-այսօր այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Նուբարաշենի հիվանդանոցում հրավիրված իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով հեմոդիալիզի գործին:

Թորոսյանն ասաց. «Մենք արել ենք ինչ-որ բանի համար, մենք ուզել ենք բացառել  որեւէ միջամտություն կոնկրետ էդ գծով պետական գնումներին՝ այդ պահին, որովհետեւ այդ պահին մեր կողմից կասկածներ կային, որ կատարվում է միջամտություն, ու հայտնել ենք դրա մասին համապատասխան մարմիններին»:  Նախարարի խոսքերով՝ դատարանը կորոշի՝ արդյոք այդպե՞ս էր, թե՝ ոչ, արդյոք կա՞ր այդ միջամտությունը, արդյոք կա՞ր պաշտոնական դիրքի չարաշահում, թե՝ ոչ, արդյոք այլ հոդվածներով կար որւեէ հանցագործություն, թե՝ ոչ.«Ես միշտ ասել եմ՝ եթե ինձ հայտնի դարձավ մի բան, որը նաեւ պետք է իմանան իրավապահները, նրանք կիմանան: Այո, այդ ամեն ինչի մասին նամակը իմ կողմից է եղել, քննությունը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ եւ ով էր չարաշահում իր դիրքը կամ չէր չարաշահում»:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի հետ ունեցած նամակագրությանը, Թորոսյանն ասաց. «Մենք իրար ճանաչում ենք 2008 թվականից, եւ հետեւաբար բազմաթիվ նամակներ ունենք իրար գրած տարբեր պլատֆորմներում, այդ թվում նաեւ՝ այս  գործով: Եվ ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակագրությունը»:

Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ այս գործով չի հարցաքննվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031