Եվրոպական միությունը եւ Արեւելյան գործընկերության երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան Բրյուսելում նշում են Արեւելյան գործընկերության տասնամյակը:
Այսօր առավոտյան իր աշխատանքները սկսեց ԱԼԳ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նախագահում է Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Հանդիպմանը մասնակցում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջան ԱԳ նախարարները: Ի դեպ, նրանք կարճատեւ զրույց ունեցան ու մի պահ նաեւ տեսախցիկների առջեւ ծիծաղում էին:
Կարդացեք նաև
ԱԳ նախարարների հանդիպմանն ամփոփվելու է «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» աշխատանքային ծրագրի առնչությամբ արձանագրված առաջընթացը: Այն նպատակ է հետապնդում նպաստել ավելի կայուն տնտեսություններին, ավելի ուժեղ կառավարմանը եւ հասարակություններին:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Բրյուսել