Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին՝ մտահոգիչ չե՞ք համարում, որ արդեն վիրավորական արտահայտություններ են լինում Արցախի եւ ՀՀ պաշտոնյաների միջեւ, խոսքը վարչապետի խոսնակի եւ Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է՝ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատախանեց, որ մտահոգիչ չէ, ցավալի է ու ցավալի է Վիտալի Բալասանյանի համար:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց՝ «Պարոն Բալասանյանը հանդիսանում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը: Անվտանգություն բառն ամեն ինչ ասում է, այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը, անկախ իր նախկին ծառայություններից՝ պետության նկատմամբ, Արցախի նկատմամբ, մեր հաղթանակների նկատմամբ իր ծառայությունները վերջին հաշվով գնահատված են, բայց գործողություններ, որ կթուլացնեն այդ անվտանգությունը՝ անթույլատրելի է: Իրավունք չունի որեւէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գա, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի հակադարձմանը, հակադարձումը հետեւյալն էր՝ եթե դուք նման պաշտոն եք զբաղեցնում, անցանկալի է նման պահվածքը, եւ դա շատ ճիշտ գնահատական է, որովհետեւ այդ պահվածքը, եթե նկատում եք, վերջին երկու օրը նաեւ մեր հանրության վրա բացասական ազդեցություն է թողել: Այդ պաշտոնատար անձի հայտարարությունը վտանգել է ոչ միայն անվտանգությունը, մեր հանրային ինքնասիրությունն էլ է վիրավորել, չի կարելի այդպիսի բան անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև